Լրահոս

30.11.2010 16:30


ՌԴ նախագահը ցանկանում է ԼՂ հարցի վերաբերյալ «Կարգավորման հիմնական սկզբունքներ» վերնագրով փաստաթուղթ մշակել

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկանում է Ղարաբաղի հարցի վերաբերյալ «Կարգավորման հիմնական սկզբունքները» վերնագրով մի համընդգրկուն փաստաթուղթ մշակել։ «Ռուսաստանի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկի կարգավիճակում, ինչպես նաև հաշվի առնելով մեր բարի հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ինքն է զբաղվում այդ հարցով։ Կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների մեծ մասի վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել։

Նա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ արդեն 7-8 հանդիպում է անց կացրել, որոնց ընթացքում լրջագույն փորձ է արվել ներթափանցել դեռևս շարունակվող տարաձայնությունների մեջ և հաղթահարել դիրքորոշումների անհամապատասխանությունը»,-ասել է Լավրովը։

Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերով՝ ՌԴ նախագահի նպատակն է, որ մշակի «Կարգավորման հիմնական սկզբունքներ» անվանմամբ առաջին համատեղ համընդգրկուն փաստաթուղթը։ Նշվում է, որ կարգավորման հիմք հանդիսացող սկզբունքների մեծ մասի վերաբերյալ համաձայնության են հասել, սակայն լուրջ խնդիրները դեռևս պահպանվում են։

Այս խորագրի վերջին նյութերը