Լրահոս

28.10.2009 10:57


Քաբուլում սպանվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

Քաբուլում սպանվել են ՄԱԿ-ի աշխատակիցներ

Աֆղանական ժանմանակով առավոտյան 7.00-ի կողմերը, Քաբուլի կենտրոնում, որը գտնվում է ՄԱԿ-ի տրամադրության տակ, հայտնվել են պայթուցիկով գոտեվորված երեք ահաբեկիչ։ Նրանց հաջողվել է պատանդ վերցնել ՄԱԿ-ի աշխատակիցների։ Կան զոհեր։ Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչները սպանվել են։ Զոհերի թվի մասին առայժմ ոչինչ չի ասվում։

Որոշ ժամանակ անց նռնականետերից ռմբակոծման է ենթարկվել Serena հյուրանոցը, որտեղ բնակվում են դիվանագետներ և միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ։ Շուրջ 100 մարդ տարհանվել է հյուրանոցից։ Ահաբեկչությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբանը։ «Սա գործողությունների առաջին քայլն է, որոնց նպատակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ձախողումն է»,-ասված է Թալիբանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ «BBC»-ի

Այս խորագրի վերջին նյութերը