Լրահոս

30.11.2010 16:39


Ռաֆիկ Պետրոսյան. «...Արամ Սաֆարյանը վրիպում է թույլ տվել»

Ռաֆիկ Պետրոսյան. «...Արամ Սաֆարյանը վրիպում է թույլ տվել»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն օրեր առաջ հայտարարել էր, թե այս շաբաթ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները քննարկելու են անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչներին՝ քաղբանտարկյալներին, ազատ արձակելու հարցը:

Ա. Սաֆարյանի այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն  այսօր ասել է.

-Ես զարմանում եմ, որովհետև պարոն Սաֆարյանը շատ զգույշ քաղաքական գործիչ է և նա պետք է իմանար (գիտի, իհա՛րկե), որ իշխանությունները չեն ընդունում, որ մեր երկրում կան այսպես կոչված քաղաքական հանցագործներ, ինպես իրենք են բնորոշում՝ քաղաքական բանտարկյալներ։ Եվ եթե չի ընդունում իշխանությունը, որ կան քաղաքական բանտարկյալներ, ինչպե՞ս կարող է կոալիցիան հավաքվել և քննարկել քաղաքական բանտարկյալներին ազատելու հարցը։ Այդ հարցում կա՛մ լրագրողները լավ չեն հասկացել, կա՛մ պարոն Սաֆարյանը վրիպում է թույլ տվել։ Այդպիսի բան չկա, այդպիսի խոսակցություն էլ չկա, այդպիսի հարց էլ դրված չէ օրակագրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը