Իշխանությունների մտքինն ու Ահարոն Ադիբեկյանի լեզվինը
Հայտնի ձևակերպում կա։ Ասում են՝ գյուղ մտիր, երեխայից բան իմացիր։
Մի փոքր վերափոխելով այս խոսքը և հաշվի առնելով մեր իրականությունը՝ կարող ենք ասել, որ Ղարաբաղում սպասվող ԱԺ ընտրությունների վերաբերյալ հայաստանյան ու ղարաբաղյան իշխանությունների մտադրության մասին իմանալու համար պետք է լսել մեր «գյուղի» չարաճճի «երեխային»՝ տխրահռչակ կոմերսանտ–«սոցիոլոգ» Ահարոն Ադիբեկյանին։
Նա վերջերս «հարցումներ» էր անցկացրել Ղարաբաղում ու պարզել, որ աղքատության մեջ գտնվող, հարկային ճնշումների տակ ապրող, ամիսներով աշխատավարձ, թոշակ ու նպաստ չստացող ղարաբաղցիները հիացած են իշխող ուժերով ու մայիսի 3–ին իրենց ձայնը տալու են կա՛մ ԼՂՀ վարչապետի, կա՛մ ԼՂՀ ԱԺ նախագահի, կա՛մ էլ՝ ԼՂՀ փոխվարչապետի գլխավորած կուսակցություններից որևէ մեկին։ Այսինքն՝ Ահարոնն ուզում է ասել, որ իր հարցումների արդյունքում բացահայտել է, որ ղարաբաղցիները մազոխիստ են։
Ըստ ընտրակեղծարարության քարոզչի համբավ ունեցող այդ մարդու՝ միակ ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունն էլ հինգ տոկոսի շեմը անցնել– չանցնելու սահմանագծին է։ Փոխարենը Ադիբեկյանը դրական արտահայտվեց «Շարժում–88»–ի մասին, որը Ղարաբաղում կառուցողական ընդդիմության դերում է, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին Բաղրամյան 26–ի հաճախորդ կուսակցություններն են Հայաստանում։
«Շարժում–88»–ի ցուցակի ղեկավար Վիտալի Բալասանյանն Ադիբեկյանի խոսքերով կողմ է իշխանության հետ համագործակցությանը։
Նկատենք, որ կոմերսանտ–«սոցիոլոգի» այս «հարցումները» ցույց են տալիս, թե ինչ ծրագրեր ունեն և ինչպիսի սցենար են նախատեսել ՀՀ և ԼՂՀ իշխանությունները խորհրդարանական ընտրությունների և հետընտրական գործընթացների հետ կապված։ Տվյալ դեպքում՝ իշխանությունների մտքինը տեղադրվել է Ահարոն Ադիբեկյանի լեզվին ու բաց թողնվել հանրության վրա։
Սխեման շատ պարզ է՝ ուզում են իշխանության վերարտադրություն, որի մեջ փայ պետք է ունենան վարչապետի «Ազատ Հայրենիքը», խորհրդարանի խոսնակի ղեկավարած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը և ՀՅԴ–ն (ի տարբերություն Հայաստանի՝ Ղարաբաղում դաշնակցականները ձևեր չեն թափում և վայելում են կոալիցիոն հնարավորությունները հրապարակավ)։
Իշխանություններն ուզում են նաև գրպանային ընդդիմություն ունենալ ի դեմս «Շարժում–88»–ի։ Հենց ա՛յս մասին է խոսել Ադիբեկյանը։
Բոլորս էլ շատ լավ գիտենք թե՛ Ադիբեկյանի «հարցումների» գնի մասին, թե՛ նրա առաքելության։ Նա աշխատում է «Շատ կտաս (փող)՝ շատ կտամ (տոկոս), քիչ կտաս՝ քիչ կտամ» սկզբունքով։ Այնպես որ նրա անցկացրած «հարցումներին» պետք է նաև ա՛յս ռակուրսով նայել։
Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ ԼՂՀ նախագահական վերջին ընտրությունների ժամանակ նույն Ադիբեկյանը Բակո Սահակյանի հիմնական մրցակցի համար «հարցումների» արդյունքում կանխատեսել էր 3 տոկոսի կարգի ձայն, սակայն սխալվեց 10 անգամ, քանի որ այդ թեկնածուն պաշտոնական թվերով հավաքել էր ավելի քան 30 տոկոս քվե։ Սոցհարցման և արձանագրված արդյունքների նման «շեղումից» հետո Ադիբեկյանը պետք է խոզապահ աշխատեր որևէ գյուղում (եթե, իհարկե, նրան վստահվեր այդ լուրջ գործը), բայց արի ու տես, որ նա շարունակում է «հարցումներ» անցկացնել ու դհոլություն անել իր պատվիրատուների օգտին։
Թե ինչ պատկեր կլինի Ղարաբաղում ընտրություններից հետո, կիմանանք շատ շուտով։ Մի բան հաստատ գիտենք։ Ղարաբաղցիները սիրում են թարս բուսնեցնել ցանկացած խիար։ Դա ապացուցվեց պատերազմի ժամանակ։ Հիմա էլ տնտեսական պատերազմ է և համակարգերի պայքար։ Ադրբեջանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու համար, հետևաբար, պետք է հաջողել նաև պետականաշինության գործում։ Մայիսի 3–ին ղարաբաղցիներն այդ հնարավորությունն ունեն։

Գևորգ Գևորգյան