Պատճառն իբր Հայաստանն է, բայց իրականում դա էներգետիկ խաղ է
Իլհամ Ալիևը Հեյդար Ալիև չէ: Ոչ էլ Օզալի, Դեմիրելի և Հեյդար ավագի տեսլականը կիսելու ժամանակաշրջանն է:
Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության օրերին Թուրքիան Հայաստանին որպես օգնություն ցորեն ուղարկեց, ինչպես նաև բացեց օդային սահմանը' աշխարհից ինքնաթիռներով Հայաստան ուղարկվող օգնության համար: Հիշում եմ Հեյդար Ալիևի հակազդեցությունը:
Զարմանքն ու հիասթափությունը չթաքցրեց, բայց ճգնաժամ չստեղծեց:
«Երկու պետություն, մեկ ազգ» արտահայտության ետևում եղել են և՛ ճգնաժամեր, և՛ քննարկումներ: Սակայն դրա հիմքում եղել է այն, որ հարցերը լուծվել են ժողովուրդների միջև առանց խնդիրներ առաջ բերելու:
Իսկ Թուրքիա-Հայաստան մերձեցմանը հակազդելու հետևանքով Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններում առաջ եկած հարցերը նախկինի պես չեն:
Ինչո՞ւ: Արդյո՞ք իրականում այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Թուրքիան հրաժարվելու է Ադրբեջանից:
Հիմնական հարցը Ղարաբա՞ղն է:
Ըստ իս' ոչ:
Վերջին օրերին լարված հարաբերությունների, դրոշակների պատճառով առաջացած ճգնաժամի, Ադրբեջանի հասարակության' Թուրքիայի հանդեպ հիասթափության ետևում ուրիշ խաղ է գնում:
Դրա անունն էներգետիկ խաղ է:
«Հարավային հոսք» նախագծի ճնշումները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի հետ բնական գազի համաձայնագիրը ստորագրեց ճիշտ այն ժամանակ, երբ օրակարգում էին արձանագրությունները: Սակայն այդ ուղղությամբ բանակցությունները երկար ժամանակ էին ընթանում: Ռուսաստանը, որը ցանկանում է, որպեսզի ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա հասնելու համար անցնի միմիայն Ռուսաստանի տարածքով, երբեք չհամակերպվեց Բաքու-Ջեյհանի գոյության մտքի հետ: Մոսկվան դեմ է դուրս գալիս նաև Եվրոպայի համար այլընտրանքային էներգակիր հանդիսացող Նաբուկկո նախագծին: Իսկ որպես դրա այլընտրանք' շրջանառության մեջ դրվեց Պուտինի և Բեռլուսկոնիի ստեղծագործությունը հանդիսացող «Հարավային հոսք» նախագիծը:
Ռուսաստանը ցանկանում է ադրբեջանական նավթից բացի իր վերահսկողության տակ առնել նաև ադրբեջանական գազը, ինչի համար էլ համառում է ամբողջությամբ ձեռք բերել «Շահդենիզ» հանքավայրի 2-րդ հանքահորը: Իսկ ո՞ւր մնացին Թուրքիայի հետ իրականացվող համաձայնագրերը:
Անհասկանալի է Թուրքիայի էներգետիկ քաղաքականությունը
Վերջին շրջանում Թուրքիան անհասկանալի ուղեգիծ է որդեգրել Ադրբեջանի էներգակիրների հարցում: Օրինակ' «Շահդենիզի» 2-րդ հանքահորի հետ կապված բանակցությունները որևէ կերպ չեն եզրափակվում: Սակագների հարցում համաձայնության չեն գալիս:
Էներգետիկ կուլիսներում խոսում են, թե «Անկարան հաճախորդ է խրտնեցնում»: Ուշագրավ էր, որ վարչապետ Թայիփ Էրդողանը, Պրահայում Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ Նաբուկկո նախագծը երաշխավորելուց հետո, Ադրբեջանի խորհրդարանում խոսելով երկու պետություն, մեկ ազգի մասին, առանց հապաղելու Սոչիում աջակցեց Սամսուն-Ջեյհանին և հայտարարեց ,Հարավային հոսքե նախագծին միանալու մասին:
Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ երեկ վարչապետ Էրդողանը միացավ Պուտին-Բեռլուսկոնի հանդիպման տեսակոնֆերանսին, այն դեպքում, երբ դեռ չի ավարտվել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ Ալիևին համոզելու գործընթացը:
Գոհացնել Ալիևին
Այն դեպքում, երբ Մոսկվան ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա նրա էներգակիրները վերահսկելու համար, Թուրքիայի' Նաբուկկո նախագծի հետ կապված ոչ պարզ գործելաոճը բացասաբար է ազդում Ադրբեջանի վրա: Իսկ ճնշումներ գործադրելու ճանապարհները տարբեր են, կարող են լինել լավ կամ վատ:
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առաջին անգամ ստեղծված ճգնաժամի հիմնական պատճառը Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները չեն կարող լինել: Դա հասարակությունների վրա ազդեցություն գործելու համար է միայն համոզիչ պատճառ:
Պետք է փարատել Ալիևի անհանգստությունները, գոհացնել նրան, և ճգնաժամը հիմնովին լուծել: Որովհետև իրականում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շատ հատուկ են: Ոչ միայն երկու երկրների, այլև Կովկասի անկախ և ազատ ապագայի համար:

Ֆերաի Թընչ, «Հյուրրիյեթ»
Թարգմանությունը՝ «Սիվիլիթաս» հիմնադրամի