Արման Սահակյան. «Շուտով Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի այդ արձանագրությունները»
ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը լրագրողների հետ հանդիպամն ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին՝ ասել է, որ իր անձնական կարծիքով՝ շուտով Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները։
-Մենք տեսնում ենք, որ թուրքական կողմը բուռն քննարկումների մեջ է։ Թուրքական կողմի պաշտոնյաների հայտարարությունները բերում են նրան, որ նրանք էլ են կողմանակից, որ այդ արձանագրությունները վավերացվեն,-ասել է նա։
«7օր»-ի հարցին, թե արդյոք ե՞րբ կբացվի սահմանը, Արման Սահակյանը պատասխանել է, թե այն ժամանակ, երբ արձանագրությունները կվավերացվեն։
-Մենք սահմանը չենք փակել, թուրքական կողմն է փակել, և մենք պիտի սպասենք, որ նրանք և՛ վավերացնեն, և՛ բացեն սահմանը։ Այն իրավիճակը, որ այսօր տիրում է աշխարհում, և Եվրոպական Միության պետությունեների դիրքորոշումները ցույց են տալիս, որ շատ կարճ ժամանակում սահմանը կբացվի։ Չեմ ասում՝ մնչև տարվա վերջը, բայց մինչև ապրիլ Թուրքիան կվավերացնի, և սահամնը կբացվի,-ասել է նա։
Արման Սահակյանը վստահեցրել է, որ Թուրքիայից հետո Հայաստանի խորհրդարանն անպայման կվավերացնի արձանագրությունները, որովհետև ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում և միշտ կանգնած է ՀՀ նախագահի որոշումների կողքին։

7or.am