Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դովութօղլուն հոկտեմբերի 26-ին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է Թուրքիայի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումների մասին։ Այն հարցին, թե Թուրքիայի խորհրդարանը ե՞րբ է պատրաստվում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, արտգործնախարարը պատասխանել է, որ սահամադրությամբ իրենք իրավասու են միայն այն ներկայացնել խորհրդարանին, բայց խորհրդարանի փոխարեն ժամկետների մասին խոսել չեն կարող։
«Կարևոր եմ համարում նշել, որ վավերցումը մեծապես կապված է տարածաշրջանային համապատասխան քաղաքական զարգացումների մթնոլորտից»,-ասել է Ահմեդ Դովութողլուն։ Լրագրողի այն ճշտմանը, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կախված է նրանից, թե որքան առաջընթաց կարձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման՝ քաղաքական որոշումների հարցում, Թուրքիայի արտգործնախարարը պատասխանել է.
«Մենք արդեն ասել ենք, որ այս արձանագրությունները պետք է դրական ազդեցություն թողնեն տարածաշրջանում, հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում Ադրբեջանը գերակա նշանակություն ունի, և Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան ոչ օրինական է։ Տարածաշրջանային խաղաղության հաստատման առաջին քայլերը հաջողությամբ իրականացրինք, խնդիր ունենք հաջորդ քայլում ամբողջացնելու այս գործընթացները։ Մենք չենք ուզում, որ արձանագրությունների հաստատումը մերժվի խորհրդարանի կողմից, սակայն խորհրդարանի «այո»-ն ստանալու համար պետք է համապատասխան մթոնոլորտը ապահովենք»։
«Ալ-Ջազիրա»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե, փաստորեն, խորհրդարանը դրական չի արձագանքի, եթե դրական փոփոխություններ չնկատվեն, Դովութօղլուն «այո» է պատասխանել։
Հարցազրույցին անդրադարձ է եղել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ցեղասպանության անցքերի ուսումնասիրման պատմական հանձնաժողովին, և Դավութօղլուն այդ մասին ասել է. «Այս հարցում կան պատմական փաստեր, և կա պատմական փաստերի պրոպագանդա՝ քաղաքական նկատառումներով։ Մենք հուսով ենք, որ հանձնաժողովը ճիշտ ուղղության վրա կդնի հարցը։ Թուրքիայի արխիվները բաց են, որպեսզի բացահայտեն պատմական ամբողջական հիշողությունը, ոչ թե հիշողության միայն մեկ կողմը»։
Թուրքիայի խորհրդարանի «այո»-ն Ղարաբաղի գի՞նն ունի

Ամբողջ հարցազրույցը կարող եք դիտել այստեղ՝ http://www.youtube.com/watch?v=RtUE7YNLtbw