Արման Սահակյան. «Մեր երկրի նախագահը շատ սկզբունքային քայլ է արել, և մենք պետք է փորձենք սատարել նրան»
-Մենք տեսել ենք, թե մեր սփյուռքահայ քույրերն ու եղբայրները ինչպիսի վերաբերմունք են ցույց տվել մեր երկրի նախագահին։ ՀՀԿ-ն դա բնական է համարում և դրական է վերաբերվում այն մասսաներին, որ հավաքվել էին ու բողոքում էին։ Ես չեմ կարծում, թե Թուրքիան այնքան հնարավորություն ունի, որ սեպ խրի մեր ազգի մեջ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով այն մասին, թե արդյոք Թուրքիային հաջողվե՞լ է սեպ խրել Հայաստանի և հայկական սփյուռքի միջև՝ ասել է ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը։
Նա նշել է, որ մենք պետք է գիտակցենք, որ մեր ազգը պետք է միասնական լինի։
-Մենք պետք է մեր երկրի նախագահի հետ լինենք, որովհետև նա շատ սկզբունքային քայլ է արել, մենք պետք է փորձենք սատարել մեր երկրի նախագահին։ Չեմ կարծում, թե մեր և Սփյուռքի միջև խրված սեպ կա։ Ես էլ Սփյուռքում հարազատներ ու ընկերներ ունեմ, և այնպես չէ, թե բոլորը միակարծիք են, որ այս արձանագրությունները չպիտի լինեին։ Չկա նման վերաբերմունք։ Ոչ ոք չի կարող սեպ խրել մեր և Սփյուռքի միջև,-նշել է նա։
«7օր»-ի այն հարցին, թե արդյոք նա համակարծի՞ք է իր հոր՝ Գալուստ Սահակյանի այն մտքին, թե Սփյուռքի ներկայացուցիչները, ովքեր ՀՀ նախագահին այդպես դիմավորեցին, տականքներ են, նա պատասխանել է, թե Գալուստ Սահակյանը նկատի չի ունեցել այն սփյուռքահայերին, ովքեր բողոքի ալիք էին բարձրացել։
- Գալուստ Սահակյանը առիթ ունեցել է մեկնաբանելու դա, և ես էլ կասեմ։ Ես գոնե այն սերնդի ներկայացուցիչն եմ, որ ինստիտուտ դասի գնացել է ոտքով կամ տրանսպորտից կախված, կամ դաս են արել մոմի լույսի տակ։ Եվ ես չեմ գտնում, որ ինչ-որ մի երիտասարդ, որ ցոփ ու շվայտ կյանքով ապրել է, կարող է մատ թափ տալ իր երկրի նախագահի վրա։ Եվ Գալուստ Սահակյանի ասածն է՛լ, իմ ասածն է՛լ այն է, որ ով կհամարի երկրի նախագահին դավաճան, ամենամեծ դավաճանը և ամենամեծ տականքը ինքն է,-ասել է Արման Սահակյանը։

7or.am