«Այսօր Համալիրում, երբ լրագրողները և օպերատորները կանգնած էին, և ժամանելու էր Սերժ Սարգսյանը, վերջինիս լրատվականի աշխատակցուհին բավականին կոպիտ արտահայտություն թույլ տվեց: Դիմելով մեզ՝ լրագրողներիս, վերջինս նշեց՝ «մաքրվե՛ք» այստեղից։ Հիշյալ աշխատակցուհու «հրահանգը» գործընկերներիցս շատերը լուռ կատարեցին, իսկ ես ասացի, որ եթե խոսքեր ընտրելու հարցում լրատվականի աշխատակցուհին նեղվում է, կարող է դիմել, ես կօգնեմ: Առնվազն պետք էր ասել. «Ազատե՛ք տարածքը, հարգելի՛ լրագրողներ, օպերատորներ»:
Իմ արձագանքից հետո մի քանիսը նշեցին, թե ապրեմ ես: Դուք էլ ապրեք, որ ձայն չհանեցիք...»:
Նկատենք, որ նախագահականի աշխատակցուհու պահվածքն ու լրագրողների հնազանդությունը բնական պետք է համարել։ Անբնականը կամ, ավելի ճիշտ, ոչ ստանդարտը տվյալ միջոցառմանը ներկա Փայլակի պահվածքն է եղել, և ահա թե ինչու։
Հայաստանում անկախ (Բաղրամյան 26–ից անկախ) մամուլը դժվարությամբ է հարթում իր ճանապարհը։ Պատճառը պարզ է. քանի դեռ տնտեսական ու քաղաքական դաշտում մրցակցային միջավայր չի հաստատվել, քանի դեռ իշխանության երեք ճյուղերը գտնվում են գործադիր իշխանության ղեկավարի՝ նախագահի կրնկի տակ, անկախ մամուլը խնդիրներ կունենա։
Կենտրոնացված իշխանության պայմաններում անկախ մնալը շատ դժվար է. կա՛մ պետք է այլախոհական լրատվամիջոց դառնաս, կա՛մ հայտնվես անազատության մեջ, կա՛մ դադարեցնես գործունեությունդ։ Չորրորդ տարբերակը իշխանություններին ծախվելն է (մեզանում այս տարբերակն են ընտրել շատերը)։
Ընդդիմադիր կամ այլընտրանքային տեսակետներ ներկայացնող մամուլն անցումային փուլերում միշտ էլ ուղղակի կամ անուղղակի ձևով հալածվում է իշխանությունների, ավելի կոնկրետ՝ իշխանության գլուխ հանդիսացող սուբյեկտի կողմից։ Մեր երկիրը բացառություն չէ։
2008թ. նախագահական «ընտրություններից» հետո մեզ մոտ էական փոփոխություններ տեղի ունեցան քաղաքական ու տնտեսական հարաբերություններում։ Այդ փոփոխությունները վերաբերեցին նաև լրատվական դաշտին։ Եթե նախկինում գնում էր կոշտ պայքար, և կար հստակ բաժանում իշխանական և ընդդիմադիր լրատվամիջոցների միջև, ապա Սերժ Սարգսյանի վարչակազմը գնաց լրատվական դաշտի սեփականաշնորհման և ընդդիմադիր խոսքի լղոզման ճանապարհով։
Խնդիր դրվեց ոչ թե կոշտ մեթոդներով պայքարել ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների դեմ, այլ պարզապես գնել դրանց և, միևնույն ժամանակ, ստեղծել նոր «անկախ» լրատվամիջոցներ, որոնք «Պայքարում ենք օլիգարխների դեմ» դեմագոգիկ լոզունգի ներքո՝ պետք է օգնեին Բաղրամյան 26–ին «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել և անապատացնել քաղաքական դաշտը՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով ցմահ իշխանության ձգտող ՀՀԿ ղեկավարի համար։
Կազմավորվեց «Գեբելսյան» քարոզչամեքենա («ընդդիմադիր» քաղաքական գործիչների, «անկախ» լրատվամիջոցների, «փորձագետների» և նմանատիպ այլ սուբյեկտների միավորող գործիք), որի առաքելությունը վերը նշված խնդիրների լուծմանը խոչընդոտող բոլոր սուբյեկտների դեմ պայքարն է։ Ու որպեսզի հանրությանը մոլորեցնեն, կիրառեցին «թունդ ընդդիմադիր» բառապաշար։
Լրատվական դաշտի գրեթե տոտալ հաճախորդացման արդյունքում այսօր Հայաստանում կա մեկ ձեռքի մատների վրա հաշվվող անկախ լրատվամիջոց, այն էլ՝ հիմնականում համացանցային տիրույթում։ Քաղաքական դաշտի վերջնական անապատացման արդյունքում (սահմանադրական փոփոխությունները հենց դրա համար են արվում) դրանք էլ կարող են չլինել, և դաշտը կմնա «կտրիճներին»։
Այս ամենը հաշվի առնելով՝ պետք չէ զարմանալ, որ նախագահականի աշխատակցուհին, դիմելով լրագրողներին ու օպերատորներին, ասում է՝ «մաքրվե՛ք» այստեղից։ Աշխատակցուհին, թերևս, տեղյակ է, որ իր շեֆերը հաճախորդացրել են բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց ներկայացուցիչները պետք է լուսաբանեն իշխանավորների անցուդարձը։
Մի փոքր վերափոխելով հայտնի խոսքերը՝ կարող ենք ասել, որ ով փողը տալիս է, նա էլ տարածքից «մաքրվելու» հրահանգ է իջեցնում իր աշխատակցուհու միջոցով։
Իսկ ուրիշ էլ ի՞նչ կերպ պետք է վարվեն հաճախորդների հետ, եթե ոչ նրանց արհամարհելով «մաքրվելու» հրահանգ իջեցնելով։ Հարեմային հարաբերություններում բացառվում է «Ազատե՛ք տարածքը, հարգելի՛ լրագրողներ, օպերատորներ» ձևակերպման օգտագործումը։
Լրատվամիջոցների ճնշող մեծամասնությանը սրանք առել են և հետները վարվում են այնպես, ինչպես փող տվողներն են իրենց պահում մարմնավաճառների հետ։
Այնպես որ, հարգարժան Փայլակը չպետք է զայրանա ու զարմանա իր կոլեգաների վրա։ Նրանք բոլորն էլ Բաղրամյան 26–ի տակ կքած լրատվամիջոցների ներկայացուցիչներ են, և, հետևաբար, ծպտուն չպետք է հանեն։ Կրկնեմ՝ ով փողը տալիս է, նա էլ պետք է «մաքրի» տարածքը։
Նախագահականի աշխատակցուհին պարզապես բարձրաձայնել է այն իրողության մասին, որը հաստատված է։ Ընդամենը։ Եվ ուրեմն, պետք չէ աշխատակցուհու վրա զայրանալ։ Կա՛մ բռնում ենք գլխից, կա՛մ չենք բռնում։ Թե չէ, սլաքավարներին «փչացնելն» անիմաստ գործ է։
Ինչու է Բաղրամյան 26–ը «մաքրում» լրագրողներին

Նման գրառում է իր ֆեյսբուքյան էջում արել լրագրող Փայլակ Ֆահրադյանը։

Գևորգ Գևորգյան