Մեկնաբանություն

23.04.2015 11:35


Դավադրության տեսությունը, «անկախ» մամուլը և Յիրիկյանի փողերը

Դավադրության տեսությունը, «անկախ» մամուլը և Յիրիկյանի փողերը

Եթե հավատալու լինենք կայքերից մեկի «վերլուծություններին», «գնահատականներին» ու «կանխատեսումներին», ապա Հայաստանը վաղուց պետք է վերացած լիներ, քանզի Պուտինը, Էրդողանը և Ալիևը քնից արթնանում ու մեր երկիրը ոչնչացնելու ծրագրեր են քննարկում, քայլեր կատարում։

Ու որպեսզի միամիտ ընթերցողը հանկարծ չհարցնի, թե այդ ինչպե՞ս է այդքանից հետո ՀՀ–ն դեռ մնում քարտեզի վրա, գտել են մոգական պատասխանը՝ Արևմուտքն է օգնում։

Օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահող Ուորլիքն իր թվիթթերյան էջում երեք տող է գրում ու անմիջապես խափանում ռուս–թուրք–ադրբեջանական դավադրությունն՝ ընդդեմ Հայաստանի։ Սա՝ ըստ մեր տնաբույծ «արևմտամետների»։

Եթե միամիտ ընթերցողը կրկին հարցնի, թե բա ինչպես է Ուորլիքը խափանում հակահայկական դավադրությունը, երբ հենց ինքն է գրում, թե հայերը պետք է հանձնեն հողերը Ադրբեջանին, ապա «անկախ» մամուլի այդ կարկառուն ներկայացուցիչը (դե՛, «Lragir.am»–ը, էլի՛) այդ միամիտին կբացատրի, որ դա մարտավարություն է, և Ուորլիքն այդպիսի «իշմարներ» է տալիս հայերին, որպեսզի ռուսները գլխի չընկնեն, թուրքերը հանգստանան, իսկ ադրբեջանցիներն էլ՝ ոգևորվեն։

Թե քանի ոչխար կա, որ կհավատա այս ախմախություններին, թողնում ենք կայքի ընթերցողների դատին։

Ուշագրավն այն է, որ «թունդ արևմտամետ» և «մոլի ռուսատյաց» այդ կայքը չի հրաժարվում ռուսական փողերից, ու պարբերաբար գովազդային տիրույթներ է տրամադրում ռուսական «ՎիվաՍել-ՄՏՍ»–ին ու Ռալֆ Յիրիկյանին «պտտեցնում» իր էջերում։

Ուշագրավ է նաև այն, որ նույն «ՎիվաՍել–ՄՏՍ»–ը պարբերաբար ֆինանսավորում է առավոտից երեկո Պուտինի ու ՌԴ–ի դեմ հոգեխանգարմունքային քարոզ տանող այդ կայքին։

Մի խոսքով, համաշխարհային հակառուսական քարոզչամեքենայի մաս իրեն պատկերացնող այդ «արևմտամետ» կայքի մոտ մի բան այն չէ։ Իրենց Բաղրամյան 26–ից մոռացել են զգուշացնել, որ փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո այլևս ձևականությունների հետևից ընկնելու կարիք չկա։ Չեն զգուշացրել, սրանք էլ իներցիայով աշխատում են՝ ձայնակցելով թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը