Լրահոս

29.10.2009 09:52


Հայաստանը հաղթեց Ադրբեջանին

Հայաստանը հաղթեց Ադրբեջանին

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը հնարավորություն ստացավ հաղթելու Եվրոպայի թիմային առաջնությունում։ 7-րդ տուրում մեր շախմատիստները պարտության մատնեցին մրցաշարի միանձնյա առաջատար Ադրբեջանի թիմին՝ 2,5:1,5: Մեր թիմից հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, իսկ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ-ոքի խաղացին: Հաջող ելույթ ունեցավ նաև Հայաստանի կանանց հավաքականը: Հերթական՝ 7-րդ տուրում, մեր շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով պարտության մատնեցին Ռումինիայի թիմին՝ 10 միավորով տեղ զբաղեցնելով առաջին եռյակում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանի եւ Վրաստանի ընտրանիները

 

Այս խորագրի վերջին նյութերը