«System of a Down»–ի դեղին քարտը հայկական շոու–բիզնեսին
Մեզ մոտ «System of a Down»–ի համերգը կարող է համարվել խոշորագույն մշակութային իրադարձություն ոչ թե այն պատճառով, որ այդ ռոք խմբի անդամները հայեր են, ու հայտնի են աշխարհում, այլ որ համատարած ռաբիսության ու կլկլոցների մշակութա–քաղաքական միջավայրում լսվեց բողոքի ձայնը։
Նկատենք, որ տղաների համերգն ավելի շատ արտաքին ու ներքին քաղաքական տարրեր էր պարունակում, քան զուտ ռոքի մատուցում։
Ինչպես խմբի կիթառահար Դարոն Մալաքյանը (ով մտնում է «հևի մետալ» ոճի կիթառահարների առաջին հարյուրյակի մեջ) ճչաց միջոցառման սկզբում՝ դա միայն ռոք համերգ չէ, այլ նաև մեր վրեժը։ Պարզ է, որ խոսքերն այդ վերաբերում էին 100 տարի առաջ տեղի ունեցածին։
Հետաքրքիր «մեսիջ» փոխանցեց նաև Սերժ Թանկյանը։ Նա խոսեց Հայաստանի խնդիրներից, մասնավորապես՝ անարդար կառավարումից և արտագաղթից։
Թանկյանը նոր բան չասաց։ Բոլորս էլ գիտենք այդ մասին։ Թանկյանից էլ շատ ավելի կոշտ ձևակերպումներ տվողներ կան։
Նորությունը Թանկյանի պահվածքում այն էր, որ նա համերգի ժամանակ քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերեց և այդպիսով որոշակի նշաձող սահմանեց հայկական շոու–բիզնեսի ներկայացուցիչների համար։
Թանկյանը, կարելի է ասել, «մոդա» մտցրեց իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելու առումով։
Սրանից հետո հայ «աստղերի» ու «աստղիկների» կյանքը կդժվարանա կամ էլ կհեշտանա (նայած, թե ով ինչպես է պատկերացնում հեշտ կամ դժվար կյանքը)։
Ինչպես հայտնի է, հայկական շոու–բիզնեսի ճնշող մեծամասնությունը կցված է ՀՀԿ–ական վերնախավին ու «ֆաներայի» տակ հանդես գալով՝ սնվում է՝ չտեսնելու տալով հանրային ու քաղաքական խնդիրները։ Մեր երկիրը դատարկվում է, իսկ սրանք խոզի պես լափում են իրենց նետված կոռուպցիոն փողերը, տժժում իշխանական միջոցառումների ժամանակ և ֆոն ապահովում քարոզարշավների փուլում։
«S.O.A.D.»-ը ապրիլի 23–ին Հանրապետության հրապարակում դեղին քարտ ցույց տվեց հայկական շոու–բիզնեսի այդ ներկայացուցիչներին։ Վերջիններս հիմա պետք է որոշում կայացնեն։ Կա՛մ մնում են իշխանությունների հետույքում և շարունակում են իրենց էշի տեղ դրած ապրել՝ արժանանալով հանրության նողկանքին, կա՛մ իրենց արվեստը մատուցելուց բացի՝ քաղաքացիական դիրքորոշում են ցուցաբերում՝ բարձրաձայնելով տարատեսակ համապետական խնդիրների մասին։
Ընտրությունն իրենցն է։ «S.O.A.D.»–ը դեղին քարտ ցույց տվեց, իսկ հանրությունը կարող է կարմիրը հանել գրպանից։ Հատկապես որ պարզվեց՝ մեզանում ահագին մարդ կա, ով ուզում է բարձրակարգ երաժշտություն մատուցող և քաղաքացիական կեցվածք ունեցող մարդկանց լսել։ Այնպես որ, կարմիր քարտ ցույց տվողների պակաս չկա։
Սամվել Խաչագողյան
Հ.Գ.։ Մեր «աստղերն» ու «աստղիկները», իրենց անմակարդակությունն ու անտաղանդությունը թաքցնելու համար, անընդհատ հայտարարում են, թե մեր ժողովուրդն է անմակարդակ և անճաշակ, և այդ իսկ պատճառով էլ իրենք այդպիսի «ապրանք» են հանում շուկա։
«S.O.A.D.»-ի համերգը քարը քարի վրա չթողեց այդ տեսակետից։ Ասել է թե՝ մեր անմակարդակների ու անտաղանդների «ատմազկան» այլևս չկա։
Մեր հանրության մեջ կան քյարթուի հետևորդներ, բայց կա նաև հսկայական զանգված, որը բարձրակարգ բան է ուզում ստանալ։ Այնպես որ, թող իզուր «լոլոներ» չկարդան։

Լուսանկարը՝ «Bravo.am»