Իշխանական քարոզչամեքենան, 2008–ից սկսած, ընտրել էր հետևյալ մարտավարությունը՝ ներկայացնել ոչ թե իշխանության պոզիտիվը (այն չկար և չէր էլ սպասվում), այլ բոլորին ներկայացնել նեգատիվի մեջ։ Այսինքն, ստեղծել գաղջ մթնոլորտ։
Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում էին, որ վարվելու է այնպիսի քաղաքականություն, որից շահելու են մի քանի հոգի, և տուժելու են մնացած բոլորը։ Հասկանալի է, որ նման տարբերակում պոզիտիվ «փիառը» չէր կարող արդյունք տալ։ Այդ իսկ պատճառով էլ որդեգրվեց «Իշխող վերնախավը լավը չէ, բայց մյուսներն էլ են վատը» բանաձևը, որի շրջանակներում ցեխ էր շպրտվում բոլոր ուղղություններով՝ նպաստելով գաղջ մթնոլորտի ձևավորմանը։
Նկատենք, որ վարվող քաղաքականությունից շահեցին մի խումբ մարդիկ, ինչպես նաև նրանց կցված «լրագրողական», «փորձագիտական» և կեղծ քաղաքական շրջանակները, որոնք մաս էին կազմում «Գեբելսյան» քարոզչամեքենային։
Այլ կերպ ասած՝ շահեց մոտ 300 մարդ, իսկ մեր երկիրը լքեց ավելի քան 300.000 մարդ, և այդ հոսքը դեռ շարունակվում է։
Հիմա, երբ քաղաքական դաշտը զգալիորեն ավերակներով է լցված, և առայժմ չկա լուրջ մրցակից գործող իշխանական նեղ խմբին, «Գեբելսյան» քարոզչամեքենան որոշել է այլևս ձևականությունների հետևից չընկնել և «ինքնաքննադատությամբ» չզբաղվել։ Փորձում են արդեն պոզիտիվի մեջ ներկայացնել իշխանություններին՝ չխուսափելով անգամ այնպիսի քստմնելի քայլից, ինչպիսին է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին «փիառվելը»։
Սոցիալական ցանցերում վխտացող վճարովի ստատուսագիրները, որոնք նախկինում բոլորին սևացնելով էին զբաղված, ու գործի արդյունավետության համար սևացնում էին նաև ՀՀԿ ղեկավարին, այժմ փորձում են դրական լույսի ներքո հանրությանը մատուցել իրենց «շեֆին» ու նրա նեղ շրջապատին։ Բայց դա չի ստացվում և չի ստացվելու, քանզի հնարավոր է մարդկանց խաբել մի կարճ ժամանակահատվածում, հնարավոր է մարդկանց մի մասին խաբել երկարաժամկետում, բայց բոլորին ու երկար ժամանակով խաբել չի հաջողվել դեռ ոչ մեկին ու չի հաջողվելու։
Այնպես որ, ինչ ցանել են՝ այն էլ հնձելու են։ Սևի մեջ էին ամեն ինչ ներկայացնում։ Հիմա բումերանգը վերադառնում է և հարվածում է անողոքաբար։ ՎլադիմիրՊոզների հարցազրույցը՝ վկա։
Բումերանգի «դեֆեկտը»
Իշխանական քարոզչամեքենան, 2008–ից սկսած, ընտրել էր հետևյալ մարտավարությունը՝ ներկայացնել ոչ թե իշխանության պոզիտիվը (այն չկար և չէր էլ սպասվում), այլ բոլորին ներկայացնել նեգատիվի մեջ։ Այսինքն, ստեղծել գաղջ մթնոլորտ։
Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում էին, որ վարվելու է այնպիսի քաղաքականություն, որից շահելու են մի քանի հոգի, և տուժելու են մնացած բոլորը։ Հասկանալի է, որ նման տարբերակում պոզիտիվ «փիառը» չէր կարող արդյունք տալ։ Այդ իսկ պատճառով էլ որդեգրվեց «Իշխող վերնախավը լավը չէ, բայց մյուսներն էլ են վատը» բանաձևը, որի շրջանակներում ցեխ էր շպրտվում բոլոր ուղղություններով՝ նպաստելով գաղջ մթնոլորտի ձևավորմանը։
Նկատենք, որ վարվող քաղաքականությունից շահեցին մի խումբ մարդիկ, ինչպես նաև նրանց կցված «լրագրողական», «փորձագիտական» և կեղծ քաղաքական շրջանակները, որոնք մաս էին կազմում «Գեբելսյան» քարոզչամեքենային։
Այլ կերպ ասած՝ շահեց մոտ 300 մարդ, իսկ մեր երկիրը լքեց ավելի քան 300.000 մարդ, և այդ հոսքը դեռ շարունակվում է։
Հիմա, երբ քաղաքական դաշտը զգալիորեն ավերակներով է լցված, և առայժմ չկա լուրջ մրցակից գործող իշխանական նեղ խմբին, «Գեբելսյան» քարոզչամեքենան որոշել է այլևս ձևականությունների հետևից չընկնել և «ինքնաքննադատությամբ» չզբաղվել։ Փորձում են արդեն պոզիտիվի մեջ ներկայացնել իշխանություններին՝ չխուսափելով անգամ այնպիսի քստմնելի քայլից, ինչպիսին է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի միջոցառումների ֆոնին «փիառվելը»։
Սոցիալական ցանցերում վխտացող վճարովի ստատուսագիրները, որոնք նախկինում բոլորին սևացնելով էին զբաղված, ու գործի արդյունավետության համար սևացնում էին նաև ՀՀԿ ղեկավարին, այժմ փորձում են դրական լույսի ներքո հանրությանը մատուցել իրենց «շեֆին» ու նրա նեղ շրջապատին։ Բայց դա չի ստացվում և չի ստացվելու, քանզի հնարավոր է մարդկանց խաբել մի կարճ ժամանակահատվածում, հնարավոր է մարդկանց մի մասին խաբել երկարաժամկետում, բայց բոլորին ու երկար ժամանակով խաբել չի հաջողվել դեռ ոչ մեկին ու չի հաջողվելու։
Այնպես որ, ինչ ցանել են՝ այն էլ հնձելու են։ Սևի մեջ էին ամեն ինչ ներկայացնում։ Հիմա բումերանգը վերադառնում է և հարվածում է անողոքաբար։ Վլադիմիր Պոզների հարցազրույցը՝ վկա։
Գևորգ Գևորգյան