Ղարաբաղում ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլը մոտենում է ավարտին։ Մայիսի 3–ին արդեն բուն քվեարկության փուլն է։
Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ խախտված է 2000թ. հետո ստեղծված «միասնության» մթնոլորտը քաղաքական դաշտում։
Մինչ այժմ ղարաբաղցիները զրկված էին այլընտրանքային ընտրություն կատարելու հնարավորությունից, քանզի բոլոր կուսակցություններն էլ այս կամ այն ձևով իշխանական համակարգի մաս էին կազմում, և խաղում էին իշխանական կաբինետներում որոշված խաղի շրջանակներում։ Ասել է թե՝ Ղարաբաղում ընտրություն, որպես այդպիսին, չի եղել, քանզի չի եղել իշխանական վերահսկղությունից դուրս գործող ուժ։
Հիմա այդպես չէ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ռեսուրսների է տիրապետում քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչ Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, այն ընտրողներին ներկայանում է պատրաստված թիմով, այլընտրանքային ծրագրով ու այլընտրանքային ներքաղաքական սցենարով։ Ի դեպ, այս ուժի հետ է կապվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, ով դեռ տարիներ առաջ էր խոսել քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության և քաղաքական դաշտում նոր մտածողության ներդրման մասին։
Մայիսի 3–ին ղարաբաղյան իշխանությունները փորձելու են հասնել այն մոդելին, որն ուզում են Հայաստանում կիրառել սահմանադրական փոփոխությունների ձգտողները։ Այն է՝ ձևավորել գործող իշխանության մենաշնորհն ամրապնդող խորհրդարան, որտեղ մի քանի աթոռ է հատկացված նաև «կառուցողական» ընդդիմությանը։
Ղարաբաղի համար նախատեսված այս ծրագիրը հայաստանյան իշխանությունները հանրությանը մատուցեցին տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանի շուրթերով։ Ըստ այդմ՝ ուզում են ԼՂՀ խորհրդարանում տեսնել վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիքին», ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությանը և փոխվարչապետ ԱրթուրԱղաբեկյանի գլխավորած ՀՅԴ–ին։ «Կառուցողական» ընդդիմության ֆունկցիան էլ նախատեսված է «Շարժում–88»–ի համար, որի ցուցակը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը, իսկ այդ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի աղջիկն աշխատում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում։
Ղարաբաղցիները, սակայն, հնարավորություն ունեն ջուրը գցել Երևանում գծագրված ու Ստեփանակերտում իրականացվելիք այդ ծրագիրը՝ իրենց ձայնը տալով «Ազգային վերածնունդ» կուսակցությանը։ Այդ դեպքում լրիվ այլ սցենար կարող է աշխատել։ Սցենար, որն իր զարգացումը կարող է ստանալ նաև հայաստանյան քաղաքական դաշտում։
Թե որ տարբերակը կիրագործվի Ղարաբաղում, կիմանանք մի քանի օրից։
Ո՞ր սցենարը կիրականանա Ղարաբաղում
Ղարաբաղում ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլը մոտենում է ավարտին։ Մայիսի 3–ին արդեն բուն քվեարկության փուլն է։
Այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ խախտված է 2000թ. հետո ստեղծված «միասնության» մթնոլորտը քաղաքական դաշտում։
Մինչ այժմ ղարաբաղցիները զրկված էին այլընտրանքային ընտրություն կատարելու հնարավորությունից, քանզի բոլոր կուսակցություններն էլ այս կամ այն ձևով իշխանական համակարգի մաս էին կազմում, և խաղում էին իշխանական կաբինետներում որոշված խաղի շրջանակներում։ Ասել է թե՝ Ղարաբաղում ընտրություն, որպես այդպիսին, չի եղել, քանզի չի եղել իշխանական վերահսկղությունից դուրս գործող ուժ։
Հիմա այդպես չէ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի ռեսուրսների է տիրապետում քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչ Հայկ Խանումյանի գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, այն ընտրողներին ներկայանում է պատրաստված թիմով, այլընտրանքային ծրագրով ու այլընտրանքային ներքաղաքական սցենարով։ Ի դեպ, այս ուժի հետ է կապվում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունը, ով դեռ տարիներ առաջ էր խոսել քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության և քաղաքական դաշտում նոր մտածողության ներդրման մասին։
Մայիսի 3–ին ղարաբաղյան իշխանությունները փորձելու են հասնել այն մոդելին, որն ուզում են Հայաստանում կիրառել սահմանադրական փոփոխությունների ձգտողները։ Այն է՝ ձևավորել գործող իշխանության մենաշնորհն ամրապնդող խորհրդարան, որտեղ մի քանի աթոռ է հատկացված նաև «կառուցողական» ընդդիմությանը։
Ղարաբաղի համար նախատեսված այս ծրագիրը հայաստանյան իշխանությունները հանրությանը մատուցեցին տխրահռչակ Ահարոն Ադիբեկյանի շուրթերով։ Ըստ այդմ՝ ուզում են ԼՂՀ խորհրդարանում տեսնել վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիքին», ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությանը և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի գլխավորած ՀՅԴ–ին։ «Կառուցողական» ընդդիմության ֆունկցիան էլ նախատեսված է «Շարժում–88»–ի համար, որի ցուցակը ղեկավարում է Վիտալի Բալասանյանը, իսկ այդ կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանի աղջիկն աշխատում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմում։
Ղարաբաղցիները, սակայն, հնարավորություն ունեն ջուրը գցել Երևանում գծագրված ու Ստեփանակերտում իրականացվելիք այդ ծրագիրը՝ իրենց ձայնը տալով «Ազգային վերածնունդ» կուսակցությանը։ Այդ դեպքում լրիվ այլ սցենար կարող է աշխատել։ Սցենար, որն իր զարգացումը կարող է ստանալ նաև հայաստանյան քաղաքական դաշտում։
Թե որ տարբերակը կիրագործվի Ղարաբաղում, կիմանանք մի քանի օրից։
Կորյուն Մանուկյան