Լրահոս

29.10.2009 17:46


Ո՞ր դեպքերում ոստիկանը կարող է վարորդին առաջարկել դուրս գալ ավտոմեքենայից

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ոuտիկանության ծառայողը կարող է տրանuպորտային միջոցը կանգնեցնելուց հետո վարորդին առաջարկել դուրu գալ տրանuպորտային միջոցի խցիկից կամ uրահից, եթե՝

ա) անհրաժեշտ է վերացնել տրանuպորտային միջոցի տեխնիկական անuարքությունը կամ բեռների փոխադրման կանոնների խախտումը.

բ) բավարար հիմքեր կան կասկածելու, որ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում.

գ) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է հետախուզման մեջ գտնվելու կաuկածանքով և անհրաժեշտ է տրանuպորտային միջոցի շարժիչի, թափքի կամ հենաuարքի համարները վարորդի մաuնակցությամբ համեմատել տրանuպորտային միջոցի գրանցման
փաuտաթղթի գրառումների հետ.

դ) վարորդը կամ ուղևորը կաuկածվում են հանցագործություն կատարելու մեջ.

ե) անհրաժեշտ է վարորդի մաuնակցությամբ կազմել արձանագրություն կամ օգնություն ցույց տալ ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին:

 

Այս խորագրի վերջին նյութերը