Լրահոս

29.10.2009 17:47


Հարբած վիճակում Մետրոպոլիտեն մտնել չի թույլատրվում

Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հատուկ կարևորագույն օբյեկտ է, և նրա պահպանությունն իրականացնում են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները՝ ապահովելով հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը, իրենց վերապահված իրավասության շրջանակներում կանխելով և կանխարգելելով օրինազանցություններն ու իրավախախտումները: Իսկ մետրոպոլիտենում չի թույլատրվում.

1. տեղափոխել հրազեն, դյուրավառ, պայթուցիկ, թունավոր, գարշահոտ նյութեր և առարկաներ.
2. հարբած վիճակում մտնել կայարան և երթևեկել գնացքով.
3. երկաթուղային գծերին գցել առարկաներ, որոնք կարող են խանգարել գնացքների շարժումը.
4. անցնել կառամատույցի եզրի սահմանափակիչ գիծը և մոտենալ վագոնին՝ մինչև գնացքի լրիվ կանգառը.
5. իջնել երկաթուղային գծերին և քայլել նրանց վրայով.
6. ընթացքի ժամանակ բացել վագոնների դռները, կանգառներում ուշացնել դռների բացումը կամ փակումը.
7. վնասել մետրոպոլիտենի վագոնների ներքին սարքավորումները, ապակիները և նստատեղերը.
8. նկարահանումներ կատարել՝ առանց մետրոպոլիտենի տնօրինության թույլտվության.
9. մտնել կայարան այնպիսի ուղեբեռով և առարկաներով, որոնք կարող են կեղտոտել կայարանի տարածքը, ուղևորներին, վագոնների ներքին կայքը.
10. նստել շարժասանդուղքի աստիճաններին, հենվել կամ իրերը դնել բազրեփոկին, վազել շարժասանդուղքով և կառամատույցով.
11. ծխել կայարաններում և վագոններում.
12. առանց անհրաժեշտության օգտվել «ուղևոր-մեքենավար» արտակարգ կապից կամ հակահրդեհային ազդանշանի կոճակից.
13. տեղափոխել կենդանիներ՝ առանց երախակալի և վզակալի, և թռչուններ՝ առանց վանդակի:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը