Կարծիք

06.05.2015 11:38


«Էդ գործիչներն ու կուսակցությունները հարսի տատի չափ էլ չկան»

«Էդ գործիչներն ու կուսակցությունները հարսի տատի չափ էլ չկան»

Շարունակ նույն բանն եմ լսում:
Տարբեր քաղաքական գործիչներ, կուսակցություններ, իրավազրկված քաղաքացիներ միտինգային հարթակից կամ լրատվամիջոցներում զայրացած հայտարարում են՝ «Բռնաբարեցին Սահմանադրությունը», «Բռնաբարեցին Սահմանադրությունը»...
Ու ամեն անգամ, լսելով նրանց, հիշում եմ հայտնի անեկդոտը:
Գյուղացու աղջկան կողքի գյուղից գալիս են ուզելու, համաձայնում են, պսակում են: Մի երկու օր հետո փեսայի հարազատները «կարմիր խնձորն» են բերում: Ներս են մտնում երկու լիքը դույլ խնձորներով:
Հարսի տատը, տեսնելով դույլերը, սարսափահար ճչում է.
-Վա՜յ, քոռանամ ես, էրեխուս քրքրել են...

Ախր, էդ գործիչներն ու կուսակցությունները հարսի տատի չափ էլ չկան: Փոխանակ ասեն՝ ժողովրդին են բռնաբարել-քրքրել՝ ինչ-որ Սահմանադրությունից են խոսում:
Թե՞ սպասում են, որ Սահմանադրությունը «բարեփոխեն», ցմահ մնան իշխանության, «կարմիր խնձոր» բերեն, ու այդ ժամանակ միայն համոզվեն, որ ժողովրդին ոչ թե բռնաբարել են, այլ վաղո՜ւց թրաֆիքինգի են ենթարկել, ու շարունակելու են էդ գործով զբաղվել...

Կիմա Եղիազարյան

https://www.facebook.com/kima.yeghiazaryan/posts/824763637612119?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը