«Նախաձեռնողական» քաղաքականությունը նոր «բնագծեր» է նվաճում։
Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ և այնտեղ հանդիպել հակառուսական քաղաքականության քայլող մարմնավորում հանդիսացող Ջոն Մաքքեյնին։ Սա այն նույն Մաքքեյնն է, ով սպառնում է ոչնչացնել Ռուսաստանն ու անձամբ Պուտինին։ Այն Ռուսաստանն ու Պուտինին, որոնց օրերս նույն Սերժ Սարգսյանն այնպիսի նվաստացուցիչ հավատարմության երդումներ էր տալիս Պոզների հետ հարցազրույցի ընթացքում, որ նրա ֆոնին տխրահռչակ Զորի Բալայանը կարող է հակառուսական ու ազգայնական գործիչ համարվել։
Ի դեպ, Սարգսյանը Մաքքեյին հանդիպելուց հետո՝ մայիսի 9–ին, Մոսկվայում մասնակցելու է Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Սա, երևի, կոչվում է «և՛,և՛»։ Այսինքն, սկզբում քծնում ես Պուտինին, գովերգում ես ԽՍՀՄ–ին (հետին թվով) ու Ռուսաստանին՝ հայտարարելով, որ հայերն այնքան հպատակ են եղել ռուս կայսրին, որ հնարավարություն են ստացել մոնոէթնիկ պետություն ունենալ, ու բացի այդ՝ գովաբանում ես ԽՍՀՄ–ը և ոչ մի դրական բան չես ուզում ասել ՀՀ անկախության մասին, իսկ հետո գնում ես ԱՄՆ և հանդիպում այնտեղի ամենահակառուսական գործչի հետ։ Եվ այդ ամենը՝ Արևմուտք–ՌԴ «սառը» պատերազմի և ՀՀ–ի՝ ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ հանդիսանալու պայմաններում։
Ընդհանրապես, «նախաձեռնողական» քաղաքականությունը շատ յուրօրինակ տեսք ունի։
Սկզբում իրականացվեց «Ֆուտբոլային» դիվանագիտություն, իսկ հիմա Հայաստանն արդեն «Ֆուտբոլի գնդակի» է վերածվել միջազգային հարաբերություններում։
Հայաստանը մոտ չորս տարի բանակցեց ԵՄ–ի հետ ու հայտնվեց ... Մաքսային միությունում։
Հայաստանը «ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում նաև տոտալ հակառուսական քարոզ էր տանում, որի արդյունքում ... ՌԴ ռազմաբազաների տեղակայումը մեր երկրում երկարաձգվեց կես դարով։
Հայաստանը Սերժ Սարգսյանի շուրթերով հայտարարում է, որ հիշում ու պահանջում է Արևմտյան Հայաստանը, բայց նույն Սերժ Սարգսյանը թուրքական թերթին ու նաև այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում հայտարարում է, որ Հայաստանը Թուրքիայից հողային պահանջ չունի։ Բա այդ դեպքում հռչակագիրն ինչո՞ւ Ծիծեռնակաբերդում կարդացիք, այն էլ՝ սրտաճմլիկ մթության քողի տակ ու խիստ պահանջատեր դեմքի արտահայտությամբ։
Վրաստանում հակահայ քաղաքականություն էր վարվում, իսկ այստեղ Սահակաշվիլիին մեդալ էին տալիս։ Արդյունքը եղավ այն, որ պաշտոնական Թբիլիսին Բաքվին հավասար դատապարտեց Ղարաբաղում մայիսի 3–ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների փաստը։
Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «նախաձեռնողական» իշխանություն ունենք։
«Ֆուտբոլային» դիվանագիտությո՞ւն, թե՞ «ֆուտբոլի գնդակ»

Կորյուն Մանուկյան