Մինչև փետրվարյան իրադարձությունները քաղաքական դաշտում հաճախորդների «շքահանդես» էր։ Սրանց եթերներից, թերթերի էջերից ու կայքերից չէին «իջեցնում»։
Թույլատրված էր հայհոյել իշխանությանը, բայց վերջում անպայման նշել, որ իշխանությունը ավելի փոքր չարիք է, քան նրա ընդդիմախոսները։
Ահագին կեղծ նախագծեր «մեյդան» հանվեցին՝ «քաղաքականից» մինչև «քաղաքացիական»։«Անկախ» մամուլը լծված էր սրանց «ռասկրուտկայի» գործին։ Ամեն մի ախմախություն ներկայացվում էր որպես «կրեածիվ» բան՝ «նոու հաու»։
Գործընթացին «գաղափարական» տեսք տալու համար առաջ էր քաշվել արևմտամետ–ռուսամետ կեղծ հակադրությունը։
Հաճախորդներն իշխանության ընդդիմախոսներին մեղադրում էին ռուսամետության մեջ, և Հայաստանը Կրեմլի «պադվալ» մտցրած Սերժ Սարգսյանին ներկայացնում որպես հոգու խորքում խիստ արևմտամետ։
Ի դեպ, կեղծ նախագծեր էին հանրությանը մատուցվում նաև իշխանական տիրույթից։ «Ժառանգորդ» թատրոնի մասնակիցներ դարձան մի շարք պաշտոնյաներ, որոնց հրահանգված էր նախագահի ապագա թեկնածու խաղալ։ Ու որպեսզի այդ բլեֆը ճշմարտանման թվար, խաղի մեջ մտցվեցին նաև «նախագահացուների» տնեցիները, ասենք՝ կինը։
Հիմա իշխանությունը, հասկանալի պատճառներով, այլևս չի ուզում շարունակել այդ խաղը։ Նախ՝ որովհետև փետրվարի 18–ից հետո այլևս լուծել է իր ընդդիմախոսի հարցերը։ Երկրորդ՝ ի՞նչ իմաստ ունի ավելորդ ուտող բերան պահելը։
Իշխանությունը չի շարունակում խաղը, բայց ոմանք իներցիայով ընդդիմություն են անում կամ էլ չեն կարողանում դուրս գալ «ժառանգորդի» կեղծ դերից, քանզի այն հաճելի է թվացել։ Դա է պատճառը, որ ոմանց բռնում են, իսկ ոմանց էլ հրապարակավ հասկացնում, որ հանգստացնեն տնեցիքին (հատկապես կնոջը)։
Բայց դե, մարդիկ այնքան էին դերի մեջ մտել, որ իրենք էլ էին իրենց կեղծ դերին հավատացել, ու հիմա ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ այդ վիճակից։ Դրանք իներցիայի զոհերն են։
Իներցիայի զոհերը կամ պայթող փուչիկների գմփոցները
Մինչև փետրվարյան իրադարձությունները քաղաքական դաշտում հաճախորդների «շքահանդես» էր։ Սրանց եթերներից, թերթերի էջերից ու կայքերից չէին «իջեցնում»։
Թույլատրված էր հայհոյել իշխանությանը, բայց վերջում անպայման նշել, որ իշխանությունը ավելի փոքր չարիք է, քան նրա ընդդիմախոսները։
Ահագին կեղծ նախագծեր «մեյդան» հանվեցին՝ «քաղաքականից» մինչև «քաղաքացիական»։ «Անկախ» մամուլը լծված էր սրանց «ռասկրուտկայի» գործին։ Ամեն մի ախմախություն ներկայացվում էր որպես «կրեածիվ» բան՝ «նոու հաու»։
Գործընթացին «գաղափարական» տեսք տալու համար առաջ էր քաշվել արևմտամետ–ռուսամետ կեղծ հակադրությունը։
Հաճախորդներն իշխանության ընդդիմախոսներին մեղադրում էին ռուսամետության մեջ, և Հայաստանը Կրեմլի «պադվալ» մտցրած Սերժ Սարգսյանին ներկայացնում որպես հոգու խորքում խիստ արևմտամետ։
Ի դեպ, կեղծ նախագծեր էին հանրությանը մատուցվում նաև իշխանական տիրույթից։ «Ժառանգորդ» թատրոնի մասնակիցներ դարձան մի շարք պաշտոնյաներ, որոնց հրահանգված էր նախագահի ապագա թեկնածու խաղալ։ Ու որպեսզի այդ բլեֆը ճշմարտանման թվար, խաղի մեջ մտցվեցին նաև «նախագահացուների» տնեցիները, ասենք՝ կինը։
Հիմա իշխանությունը, հասկանալի պատճառներով, այլևս չի ուզում շարունակել այդ խաղը։ Նախ՝ որովհետև փետրվարի 18–ից հետո այլևս լուծել է իր ընդդիմախոսի հարցերը։ Երկրորդ՝ ի՞նչ իմաստ ունի ավելորդ ուտող բերան պահելը։
Իշխանությունը չի շարունակում խաղը, բայց ոմանք իներցիայով ընդդիմություն են անում կամ էլ չեն կարողանում դուրս գալ «ժառանգորդի» կեղծ դերից, քանզի այն հաճելի է թվացել։ Դա է պատճառը, որ ոմանց բռնում են, իսկ ոմանց էլ հրապարակավ հասկացնում, որ հանգստացնեն տնեցիքին (հատկապես կնոջը)։
Բայց դե, մարդիկ այնքան էին դերի մեջ մտել, որ իրենք էլ էին իրենց կեղծ դերին հավատացել, ու հիմա ոչ մի կերպ չեն ուզում դուրս գալ այդ վիճակից։ Դրանք իներցիայի զոհերն են։
Կորյուն Մանուկյան