Լրահոս

30.10.2009 16:07


ՀԱԿ մամուլի խոսնակը՝ Արցախի հարցի մասին

ՀԱԿ մամուլի խոսնակը՝ Արցախի հարցի մասին

«Հայ ազգային կոնգրեսի» մամուլի խոսնակ Արման Մուսինյանը «Հայացք» ակումբում ասել է, որ այս օրերին առավել կակտիվանան ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող գործընթացները, և որ դա Հայաստանին լավ բան չի խոստանում։ Ա. Մուսինյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կախված է ղարաբաղյան հարցի լուծումից, քանի որ Թուրքիայում միայն ֆուտբոլիստներն են մնացել, որ հայտարարեն այդ պայմանի մասին։

-Որ օրն արձանագրությունները վավերացվեն, կամ սահմանները բացվեն, ես գրեթե համոզված եմ լինելու, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում տեղի է ունեցել հանգուցալուծում,- նշել է ՀԱԿ մամուլի խոսնակը։

«7օր»-ը Ա. Մուսինյանին հարցրել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, թե Մեդվեդև-Սարկոզի-Օբամա եռյակը ղարաբաղյան հակամարտության հարցն արդեն լուծել է, և Ղարաբաղը «ծախած-պրծած է», ապա իշխանության գալու պարագայում ինչպե՞ս է «Հայ ազգային կոնգրեսը» կարողանալու լուծել արցախյան հակամարտությունը։

-Այս և նախորդ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ կան վնասներ, որոնք, ըստ էության, անշրջելի են,- պատասխանել է Ա. Մուսինյանը։ Նա նշել է, որ եթե հաջողվի համաժողովրդական ալիքի ճնշման արդյունքում հասնել իշխանությունների հրաժարականին, ապա «հետ բերել ամբողջը հնարավոր չի լինելու, որովհետև մի ամբողջ տասնամյակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ վարվել են շատ փնթի կերպով»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը