Լրահոս

30.10.2009 16:38


Բյուջե–2010–ը տնտեսագետների կարծիքով

Բյուջե–2010–ը տնտեսագետների կարծիքով

ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի տնտեսական վիճակը շարունակում է մնալ վատ։

-Համաշխարհային բանկն ավելի քան 3% տնտեսական աճ է կանխատեսում այն պարագայում, երբ 2009-ին գրանցվել է 1% անկում։ Իսկ Հայաստանում ոչ մի բան չի կատարվում։ Չկա այն դրականը, որը հույս կներշնչի, որ գալիք տարի դրական սպասումներ կլինեն։ Տարին շարունակում է մնալ վատագույններից մեկը։ Իսկ 2010թ. բյուջեն, որ ներկայացվել է ԱԺ, ուղղակի թերի բյուջե է,-նշել է նա։

 ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ ասել է, թե լինելով կոալիցիայի անդամ՝ չի կարող լիովին համաձայնվել Բագրատ Ասատրյանի հետ, բայց չի կարող ողջունել բյուջեն կազմողների կողմից ամրագրված ցուցանիշները։

-Բոլորն են դժգոհում բյուջեից։ Դժգոհում եմ մի բանի համար։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպե՞ս պետք է հավաքենք հարկերը, ի՞նչ եկամուտ ենք հավաքում, ինչպե՞ս ենք  իրականցնում ծախսերը։ Դա է հարկաբյուջետային քաղաքականությունը։ Սրա վերաբերյալ հիմա հասկանալի է, որ կան սոցիալական ահավոր խնդիրներ։ Ես կարող եմ դժգոհել կառավարման որակից։ Կառավարման որակի բարձրացումն է բերում մակրոտնտեսական նիշերի ցուցանիշների լավացման,-նշել է նա։

Այն հարցին, թե արդյոք կո՞ղմ է քվեարկելու բյուջեի նախագծին, Վարդան Բոստանջյանը պատասխանել է՝ բնականաբար, այո՛։

-Բյուջեն այնպիսին է, ինչպիսին պետք  է լիներ այս պարագայում։ Ես չեմ կարող կողմ չքվեարկել։ Հիմա  մարդ եմ՝  մեծ սելավի դեմ կանգնողը չեմ,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը