Հարուցվել է քրեական գործ՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին վճարման ենթակա 11 .556.600 դրամը յուրացնելու դեպքի առթիվ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ.Հանիսյանի կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկած հաղորդման հիման վրա նախապատրաստած նյութերով պարզվել է, որ նախարարության «Օբյեկտների և փոխադրումների ռազմականացված պահպանություն» ՓԲԸ նախկին տնօրեն Գ.Հանիսյանը, «Հայկական երկաթուղի» ՓԲ ընկերության 2004թ. սեպտեմբերի 13-ի թիվ 15/4 լիազորագրով հանդես գալով որպես ՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2004 թ. սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության «Ալտայսկոե» ՍՊԸ-ից ստացել է «Հայկական երկաթուղի» ՓԲ Ը-ի և «Ալտայսկոե» ՍՊԸ-ի միջև 2004 թ. հուլիսի 19-ին կնքված պայմանագրով «Հայկական երկաթուղուն» վճարման ենթակա 11.556.600 դրամին համարժեք 660.000 ՌԴ ռուբլի: Սակայն նշված գումարը Գ.Հանիսյանը չի մուտքագրել ՓԲԸ-ի դրամարկղ, այլ այն տնօրինել է սեփական հայեցողությամբ՝ օգտագործելով անձնական կարիքների համար:
Յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն՝ նախաքննություն կատարելու: