Լրահոս

30.10.2009 17:26


«Հանրապետություն» կուսակցության քաղաքական Խորհրդի հայտարարությունը

«Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը հոկտեմբերի 21-ին հայտարարել էր ԱԺ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին: Անցած օրերին կուսակցության ղեկավար մարմինը քննարկում էր երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրա համատեքստում՝ Ս. Սուրենյանցի հայտի բովանդակությունն ու իրականացման միջոցները: Հատուկ ընդգծում ենք, որ քննարկումները չեն վերաբերվել Սուրենյանցի նախաձեռնությունը սատարել-չսատարելու խնդրին. ի սկզբանե մեզ համար ընկալելի եւ ընդունելի   են եղել մեր Քաղխորհրդի անդամի հայտարարության եւ նախաձեռնության մոտիվները, հետեւաբար՝ կուսակցությունը հարգելու էր իր քաղխորհրդի անդամի որոշումը:

Այսօր ՀԱԿ կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ թիվ 10 ընտրատարածքում ,Հայկական ժամանակե օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի առաջադրման մասին: Հաշվի առնելով Ն. Փաշինյանի ներկա կարգավիճակը՝ Ս. Սուրենյանցը հրաժարվում է առաջադրման մտադրությունից, կուսակցությունն ի գիտություն է ընդունում ՀԱԿ հայտարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը