Լրահոս

30.10.2009 18:26


Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Կոլեգիայի նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացվեց ՊՆ Կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հակաօդային պաշտպանության և ավիացիայի համակարգին վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ելույթներ ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ս. Գալստյանը, զորամիավորումների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների պետեր, ավիացիոն զորամասերի հրամանատարներ, ովքեր իրենց զեկույցներում անդրադարձան հակաօդային  պաշտպանության և ռազմական ավիացիայի հրատապ լուծում պահանջող խնդիրներին:

Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները' ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանգամանալից խոսեց զորատեսակների անձնակազմերի մասնագիտական պատրաստության կատարելագործման, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալիր վերազինման և արդիականացման, մարտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Հետագա անելիքների կազմակերպման վերաբերյալ հրամանատարական կազմին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը