Հայ Ազգային Կոնգրեսը, երկրում իրավիճակը շտկելու միակ ձեւը հայտարարել է Սերժ Սարգսյանի հրաժարականը, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Ըստ այդմ՝ Կոնգրեսը որոշում էր կայացրել չմասնակցել Աժ թափուր մնացած մեծամասնական տեղերի համար մասնական ընտրություններին եւ չպաշտպանել որեւէ թեկնածուի՝ բացառությամբ այն դեպքերի, եթե այդ կերպ հնարավոր է վերականգնել քաղբանտարկյալների ոտնահարված իրավունքները։
Ապօրինաբար կալանքի տակ պահվող Նիկոլ Փաշինյանը, որի գործը գտնվում է դատաքննության փուլում, որոշում է ընդունել առաջադրվել թիվ 10 թափուր մնացած ընտրատարածքում։ Կոնգրեսը, հենվելով նախապես կայացրած իր որոշման վրա, այս հնարավորությունը գնահատում է որպես քաղբանտարկյալի ոտնահարված իրավունքների վերականգնման գործիք։ Նիկոլ Փաշինյանը եղել է ոչ միայն Համաժողովրդական շարժման ակունքներում, այլև ամբողջ ընթացքում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրինականության, սահմանադրական կարգի վերականգիման համար պայքարի ընդգծված առաջամարտիկներից մեկը՝ ազատության մեջ, ընդհատակում թե բանտում։ Այսօր էլ նա, անազատության մեջ գտնվելով, իր նկատմամբ իրականացվող շինծու հիմքերով դատավարությունը վերածել է նույն արժեքների համար եւ ապօրինի վարչախմբի դեմ պայքարի ճակատի։ Նրա առաջադրմամբ հնարավոր է բազմապատիկ ընդլայնել պայքարի այդ ճակատը՝ լայն հասարակության ուշադրության կենտրոնում պահելով քաղբանտարկյալների ազատ արձակման, Մարտի 1-ի պատասխանատուների հարցերը, ինչպես նաեւ, ժողովրդավարական ազատությունների ու սահմանադրական կարգի վերականգնման եւ այսօր առկա բազմաթիվ այլ խնդիրներ։
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ պաշտպանելու է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու եւ ամեն ինչ անելու է նրա հաղթանակի համար։
Մենք կոչ ենք անում մեր բոլոր համախոհներին ու համակիրներին՝ ակտիվորեն ներգրավվել այս գործին՝ այն դարձնելով մեր պայքարի կարեւոր ու արդյունավետ փուլերից մեկը։
ՀԱԿ հայտարարությունը