Լրահոս

31.10.2009 11:49


Հմայակ Հովհաննիսյան. «Պատգամավորական անձեռնմխելիությունը Նիկոլին ռեժիմի ճիրաններից ազատելու միակ հնարավորությունն է»

Հմայակ Հովհաննիսյան. «Պատգամավորական անձեռնմխելիությունը Նիկոլին ռեժիմի ճիրաններից ազատելու միակ հնարավորությունն է»

-Մինչև Նիկոլի առաջադրման մասին որոշման ընդունումը ես մեր ընդհանուր ընկերներին հայտնել եմ իմ տեսակետը՝ այն, որ նպատակահարմար եմ գտնում, որպեսզի Երևանի 10-րդ ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանն առաջադրվի, ինչը հնարավորություն կտա միասնական ուժերով պայքարել օլիգարխիայի ներկայացուցչի՝ Էդուարդ Մադաթյանի՝ նույն ինքը՝ Խուճուճ Էդոյի դեմ, որը Հովիկ Աբրահամյանի դրածոն է,-«7օր»-ի հետ զրույցում արտահայտելով իր վերաբերմունքը «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու մասին՝ ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանը նույնպես առաջադրել էր իր թեկնածությունն այդ ընտրատարածքում։ Նա նշել է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր թեկնածուներ են, և թե ո՞ւմ դեմքով հաղթանակ կտոնեն՝ Նիկոլի, թե իր, նշանակություն չունի։

-Ես պատրաստ եմ ընտրական գործընթացի բոլոր փուլերում  պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, նրա՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Ես միայն ուրախ կլինեմ, որ այդ հաղթանակը նվաճենք Նիկոլ Փաշինյանի դեմքով, քանզի շնորհալի լրագրողի բանտում գտնվելն անհանդուրժելի է: Ստեղծված պայմաններում պատգամավորական անձեռնմխելիությունը Նիկոլին ռեժիմի ճիրաններից ազատելու միակ հնարավորությունն է,-ասել է Հմայակ Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանձն առնի իր ծրագրային մտահղացումների պատասխանատվությունը, ապա օրենքով նախատեսված կարգով մինչև դեկտեմբերի 31-ն ինքը՝ հօգուտ Փաշինյանի, կհանի իր թեկնածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը