Լրահոս

31.10.2009 11:56


Հմայակ Հովհաննիսյան. «Նիկոլի վարկանիշը շատ ավելի մեծ է, քան ՀԱԿ–ի վարկանիշը»

Հմայակ Հովհաննիսյան. «Նիկոլի վարկանիշը շատ ավելի մեծ է, քան ՀԱԿ–ի վարկանիշը»

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի՝ 10-րդ ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու մասին՝ ընդդիմության հաղթելու շանսերը գնահատել է 100%։

-Իհա՛րկե, այդ շանսերը շատ ավելին կլինեին, եթե «Հայ ազգային կոնգրեսը» չկատարեր մի լուրջ սխալ՝ 25-րդ ընտրատարածքում թեկնածություն չառաջադրելը։ Նույնը 8-րդ ընտրատարածքում։  Ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՀԱԿ-ը չսատարեց մարքսիստին, որպեսզի նա պայքարեր օլիգարխիայի մեկ այլ հրեշավոր ներկայացուցչի՝ Լֆիկ Սամոյի փեսայի դեմ։ Դրանք անհասկանալի հարցեր են,-հավելել է նա։

Հմայակ Հովհաննիսյանը նաև նշել է, թե  այս ամենը  ցույց է տալիս, որ ներքին կազմակերպվածության առումով ՀԱԿ-ը խոցելի է։

-Այդ առումով ես պաշտպանում եմ ինքնաառաջադրված Նիկոլին, որովհետև նրա վարկանիշը շատ ավելի մեծ է, քան ՀԱԿ-ի վարկանիշը, որը խաթարվել է,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը