Մեկնաբանություն

14.05.2015 14:57


«Գյոզալ» ժամանակների վերադարձը

«Գյոզալ» ժամանակների վերադարձը

Քանի դեռ Գագիկ Ծառուկյանն ակտիվ քաղաքական գործունեություն էր ծավալում, «անկախ» մամուլի համար ընտիր վիճակ էր, քանզի Բաղրամյան 26–ը վիտամիններ ու շոկոլադ չէր խնայում։

Փետրվարյան իրադարձություններից հետո այդ հաճախորդները մնացին իրենց իսկ կիրառած «պրիյոմի» տակ, այն է՝ մնացին առանց պատվեր։

Հիմա, դատելով ամենից, «գյոզալական» ժամանակները վերադարձել են, քանզի «անկախ» մամուլի սիրելի «Պալաչը» առաջադրվել է Աբովյանում քաղաքապետի թեկնածու։ Իսկ դա նշանակում է, որ քաղաքականությունից հեռացած Ծառուկյանի դեմ «դհոլություն» անելու և վիտամիններ ստանալու հնարավորություն է ստեղծվել լրատվական դաշտում թրաֆիքինգի ենթարկվածների համար։

Սրանք հիմա հարցազրույցը հարցազրույցի հետևից են վերցնում «Պալաչից» ու էժանագին բաներ գրում Աբովյանի ընտրությունների թեմայով։

«Թունդ ընդդիմադիր» թերթերից մինչև «դիշովկա» կայքեր կենտրոնացած են Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վրա, ավելի ճիշտ՝ Ծառուկյանի թեմայով մի բան գրելու վրա։ Բայց եթե նրանց այդքան շատ է հետաքրքրում քաղաքական վիճակը, և եթե իրենք ընդդիմադիր են ներկայանում, ապա պետք է օր ու գիշեր գրեն սահմանադրական փոփոխությունների դեմ, քանզի այդ փոփոխություններով իրենց ոչ պակաս սիրելի Սերժ Սարգսյանն ուզում է լուծել իր անձնական խնդիրները, որոնք, որպես կանոն, խոր հակասության մեջ են ՀՀ շահերի հետ։

Բայց դե, ումից ինչ ենք պահանջում։

«Պոռնիկներ են, սը՛ր»,–ինչպես կասեին անգլիացիները։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը