Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ակամայից հանդես է գալիս հօգուտ ՀՀ քաղաքացիների։ Նա և իր ընտանիքի անդամները պարբերաբար հիշեցնում են հանրությանը, թե ինչպիսի բնույթի իշխանություն է Հայաստանում ձևավորված, և ովքեր են այդ իշխանության միակ հենարանը։
Լիսկան իր վարքագծով կոչ է անում հանրությանը դիմադրողական շարժում ձևավորել, պայքարել այս իշխանությունների դեմ ու թույլ չտալ սահմանադրական փոփոխություններ, քանզի այդ փոփոխություններից հետո լիսկայապատվելու է ամբողջ Հայաստանը։
Վերջերս Սյունիքում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի զոհ դարձան Զաքարյան եղբայրները, ևս մեկ մարտահրավեր էր հանրությանը։ Մարսելով Բուդաղյան եղբայրների դեմ կատարվածն ու մինչ այդ արված բազում հանցագործությունները՝ Լիսկան ու իր մերձավորները շարունակում են իրենց գործը։
Ու հիմա իշխանությունները մի փոքր անհարմար դրության մեջ են հայտնվել։
Բանն այն է, որ եթե օրենքի ուժով պատժեն Լիսկայի որդուն, ապա դրանով կկտրեն այն ճյուղը, որի վրա նստած են։ Բաղրամյան 26–ում շատ լավ հասկանում են, որ լիսկաներից ու նրանց մերձավորներից բացի՝ այլ «մահապարտներ» չկան իրենց կողքին։ Իսկ այն, որ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտում խայտառակ արդյունքներ ապահոված այս իշխանությունները միայն հանցագործ «մահապարտներով» կարող են մնալ աթոռին, աներկբա է։
Մյուս կողմից, սակայն, Լիսկայի որդու «քաջագործությունների» պատճառով վերից վար «փչանում» են իրավապահ մարմինները։ Վերջնականապես «փչանում» են ոստիկանությունը, քննչական մարմինները, դատարանները և ընդհանրապես պետությունը։ Այս իշխանությունների հենարան է հանդիսանում նաև լիսկայենց հետ ուս ուսի տված իրավապահ համակարգը, բայց վերջինս որոշակի ձևական կողմ ապահովելու խնդիր ունի, ինչը թույլ չի տալիս Լիսկան, ով իր տեսակով ամենահոգեհարազատն է Սերժ Սարգսյանի համար։
Սերժ Սարգսյանն, ըստ այդմ, կանգնած է բարդ ընտրության առաջ։ Նրա համար պետական շահը, պետության գաղափարը, իրավապահ մարմինների հանրային լեգիտիմությունը երկրորդական նշանակություն ունեն իր անձնական շահերի համեմատ։ Այդ առումով լիսկաներն անփոխարինելի են և ինչքան շատ հանցագործություններ գործեն, այնքան ավելի լավ կծառայեն իր աթոռի պահպանման գործին։ Բայց հիմա այնպիսի քաղաքական վիճակ է ստեղծվել, որ Սարգսյանը կարող է իրեն թույլ տալ մի փոքր նեղել Լիսկային։ Շատ չէ, մի փոքր։
Քանի դեռ Գագիկ Ծառուկյանն ազդեցիկ քաղաքական գործոն էր, ՀՀԿ ղեկավարը բանդային անպատիժ գործելու «լիցենզիա» էր տալիս։ Այժմ էլ նա այդ «լիցենզիայից» չի զրկում նույն մարդկանց, բայց կարող է նաև մի փոքր այլ խաղի կանոն մտցնել, քանզի սահմանադրական փոփոխությունների գլխավոր խոչընդոտը չեզոքացված է։ Այսինքն, ընթացիկ քաղաքական «մոմենտն» այնպիսին է, որ Լիսկայի հանդեպ այլ մոտեցում կցուցաբերվի, քան ամիսներ առաջ էր։
Լիսկան, իհարկե, կմնա իր աթոռին, բայց նրա տղան, հավանաբար, փախած ման կգա։ Տիգրան Խաչատրյանը կմնա ազատության մեջ, բայց ոչ Հայաստանում։ Ասել է թե՝ «պատիժը» նա, ի տարբերություն Բուդաղյան եղբայրների հետ կապված պատմության, կկրի Հայաստանից դուրս։ Բացի այդ՝ Լիսկային «մին լյավ» փողաթափ կանեն (ինչպես որ Բուդաղյանների պատմության ժամանակ) ու գործը կփակեն։
Դրա համար էլ իրավապահ մարմիններին հրահանգված էր ոչ մի քայլ չձեռնարկել։ Բայց հենց տեսան, որ գործը ծածկադմփոց անել չի հաջողվում, Լիսկայի որդուն թույլ տվեցին հեռանալ Հայաստանից ու հետո նոր սկսեցին որոնել նրան։ Բնականաբար, չգտնելու մտադրությամբ։
Լիսկան և ընթացիկ քաղաքական «մոմենտը»

Սա՛ է ապահով Հայաստանի իրական պատկերը։
Կորյուն Մանուկյան