Որտեղ է վրա հասնում և որտեղ է ուշանում ոստիկանությունը
Հայաստանում ոստիկանների պակաս չկա։ Համոզվելու համար պետք է հետևել բողոքի ցույցերին, հանրահավաքներին ու պաշտոնական միջոցառումներին։
Ոստիկաններն օպերատիվ են աշխատում, երբ պետք է «պեչենի» գողացողին բռնել։
Ոստիկաններն աչալուրջ են նաև վարորդների խախտումներն արձանագրելիս։
Բայց կան դեպքեր, երբ ոստիկանությունն անհետանում է, կամ ահագին ուշանում։
Բերեմ մի քանի օրինակ։
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ «Սդղի գյոլում» տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իրավապահները չկային։ Նրանք չէին կանխել հանցագործությունը և դրանից հետո էլ այնքան սպասեցին, մինչև Լիսկայի որդին հեռանա Հայաստանից։ Թեև, հանուն արդարության, պետք է նշել, որ ոստիկանությունը տվյալ դեպքում պարզապես համապատասխան հրահանգ չուներ «վերևից», և այդ իսկ պատճառով էլ դանդաղեց։
Ճիշտ է, Գորիսի ոստիկանապետը հեռացվեց այդ դեպքից հետո, բայց սա արդեն մի փոքր տարօրինակ հեռացում էր։ Լիսկայի փոխարեն հեռացնում են այլ մարդու։ Ինչևէ։
Ճանապարհային ոստիկանության աշխատանքը մեկ այլ պատմություն է։
Երբ Երևանի ամենախիտ երթևեկությամբ փողոցներում պահի տակ կորում է լուսացույցը, և առաջանում է խցանում, որևէ ոստիկան չի գալիս, որպեսզի մինչև տեխնիկական խնդրի լուծումը կարգավորի երթևեկությունը, և միայն ահագին ժամանակ անց է ճանապարհային ոստիկանության աշխատակից հայտնվում խայտառակ խցանումը վերացնելու համար։ Մինչդեռ, եթե մեկ միլիմետր հոծ գիծ ես տրորում, անմիջապես կողքդ «բուսնում» է ԳԱԻ մեքենան, ու բարձրախոսով «աջ քաշելու» հրահանգ տալիս, հասկանալի է՝ տուգանելու նպատակով։
ԳԱԻ–ին շատ հաճախ ուշանալու «խասիաթ» է դրսևորում նաև ավտոտրանսպորտային պատահարների ժամանակ։
Ինչպես հայտնի է, եթե ավտովթարն այնպիսին է, որ անհրաժեշտ է 200 հազար դրամից ավելի փոխհատուցում, ԱՊՊԱ–ից բացի՝ պետք է նաև ոստիկանությունն արձանագրի վթարը։ Ովքեր նման իրավիճակում հայտնվել են, գիտեն, որ ոստիկանությունն այնքան է ուշանում, որ տվյալ փողոցում գերխցանում է առաջանում։ Այդ ընթացքում ոչ միայն երթևեկությունն է վնասվում, այլ նաև մարդկանց նյարդային բջիջները։
Ցանկալի կլիներ, որպեսզի ոստիկանությունն օպերատիվ գործեր բոլոր իրավիճակներում, այլ ոչ միայն այն դեպքում, երբ վտանգ է սպառնում իշխանություններին, և անհրաժեշտություն կա ուժի կիրառմամբ ցրել հանրահավաքը կամ բերման ենթարկել իշխանությունների համար անցանկալի անձանց։

Գևորգ Գևորգյան