Մեկնաբանություն

16.05.2015 14:10


Գեղամյանիզմը և «ինստիտուցիոնալիզմը»

Գեղամյանիզմը և «ինստիտուցիոնալիզմը»

Համաշխարհային քաղաքագիտական միտքը հարստացել է։ Հայաստանում հայտնաբերվել է «մշտադալար ընդդիմության» բանաձևը՝ համարյա հավերժական շարժիչի պես մի բան։

Ասում են՝ մենք ժողովրդին հիասթափության չենք տանելու։ Ասում են՝ եթե մենք ժողովրդին ասացինք, որ իշխանափոխություն ենք անելու, ապա առավելագույնը մեկ ամսից այդ իշխանափոխությունը կլինի։

Բայց նաև չեն ասում, թե երբ են ասելու, որ իշխանափոխությունը կլինի։ Այ, հենց ասեն՝ անմիջապես կլինի։ Իսկ երբ կասեն՝ դեռ չգիտեն. աշխատում են այդ ուղղությամբ՝ ասուլիս են տալիս և այլն։

Իշխանափոխության մասին չեն ասում, բայց ակտիվորեն պայքարում են բոլոր այն սուբյեկտների դեմ, ովքեր քայլեր են ձեռնարկում և հնարավորություն են ստեղծում իշխանափոխության համար (մի կողմ թողնենք՝ հաջողվա՞ծ, թե՞ չհաջողված քայլեր են դրանք)։

Համաձայնե՛ք, որ սա փայլուն «ատմազկա» է գեղամյանիզմը թաքցնելու համար. ինքդ իշխանափոխություն չես անում, պայքարում ես ուրիշների դեմ, իշխանահաճո վարքագիծ ես դրսևորում և, միևնույն ժամանակ, հանդես ես գալիս «տղու դերում» (արա, դե մալադե՛ց, տղայա, տղա՜, հո զոռո՞վ չի)։ Ավելի լավ «կռուտիտ» դժվար է հորինել։

Հա, չմոռանամ, «մշտադալար ընդդիմությունը» որևէ կերպ հանդես չի գալիս սահմանադրական փոփոխությունների դեմ։ Դե որպեսզի չհիասթափեցնի ժողովրդին։ Այ, հենց որ դեմ հանդես գան, մեկ ամսից սահմանադրական փոփոխությունները «փոզմիշ» կլինեն։ Դժվարն այն է, որ հայտարարեն։ Այ, որ հայտարարեն, է՜...

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը