Պատային իրավիճակ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
Առաջին հայացքից թվում է, թե Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների հարցում Թուրքիան դիվանագիտական հաջողության է հասել: Բայց մի՞թե իրականում դա այդպես է:
Գործընթացում վերջին զարգացումները վկայում են այն մասին, որ Թուրքիայի առջև որոշ որոգայթներ և վտանգներ կան:
Ինչպես հայտարարեց արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, այդ համաձայնագրով հայերը համաձայնեցին ուսումնասիրել պատմական արխիվները և հրաժարվել պատմությունը միակողմանիորեն մեկնաբանելուց: Իսկ այդ արձանագրությունների միջոցով ձեռք բերված երկրորդ հաջողությունն այն, որ ճանաչվում են Թուրքիայի տարածքային ամբողջականությունն ու սահմանները, ինչի շնորհիվ հնարավոր է լինում խուսափել հայերի կողմից ներկայացվելիք տարածքային պահանջներից: Եվ երրորդ հաջողությունն այն է, որ այդ համաձայնագրով հնարավոր է դառնում իրականացնել Ղարաբաղի տարածքները վերադարձնելու համար ջանք գործադրելու մասին Ադրբեջանին տրված խոստումը:
Դավութօղլուի ուռճացված հայտարարությունները...
Անցած շաբաթ արձանագրությունները վավերացման համար խորհրդարան ներկայացնելիս ելույթով հանդես գալուց անմիջապես հետո Դավութօղլուի առաջին գործը եղավ այն, որ նա գնաց Ադրբեջանի սիրտը շահելու: Այնտեղ զգալով Թուրքիայի հանդեպ առկա գրգռվածությունը' որոշ համարձակ հայտարարություններ արեց. «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Թուրքիայի տարածքային ամբողջականության պես սուրբ է և մեր տեսանկյունից ռազմավարական առաջնահերթություն: Ինչ ուզում է' լինի, անգամ եթե երկինքն էլ փուլ գա, Թուրքիայի դիրքորոշումը անփոփոխ կմնա Ադրբեջանի կողքին լինելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ադրբեջանական տարածքների օկուպացման հարցում»:
Սակայն Դավութօղլուի այդ ուռճացված հայտարարություններն ի զորու չեղան լիցքաթափելու Ադրբեջանի գրգռվածությունը: Ազերիները փակեցին Թուրքիայի ֆինանսավորմամբ գործող մզկիթները, իջեցրին թուրքական դրոշները Բաքվում գտնվող թուրք շեհիդների պուրակում, սպառնացին բարձրացնել Թուրքիային մատակարարվող գազի գինը:
Եվ այն ժամանակ, երբ Դավութօղլուն ամբողջությամբ զբաղված էր այդ հարցերով, Վաշինգտոնից ստացված լուրերը խառնեցին Անկարայի պլանները: Ամերիկյան Սենատ էր ներկայացվել նոր բանաձև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այդ անսպասելի զարգացումը ոչ միայն Թուրքիային, այլև Հայաստանին, Ռուսաստանին, Եվրամիությանն ու ԱՄՆ-ին ուղղված ուղերձ էր. հայերը չեն հրաժարվում ցեղասպանության պնդումներից:
Անկարան մեծ հիասթափություն ապրեց' հակառակ այն բանին, որ նա բոլորովին էլ հույս չուներ, որ արձանագրությունները վերջ կդնեն Հայոց ցեղասպանության պնդումներին:
Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյն այդ իրադարձությունը որակեց որպես «անհաջող զարգացում»։
Պատասխանելով «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հարցերին' Շենսոյը հայտարարեց հետևյալը. «ՙԹուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրություններից անմիջապես հետո նման մի բան Սենատ ներկայացնելը ծայրաստիճան սխալ և անհաջող քայլ է: Հուսով եմ, որ այն հեռու չի գնա»։
Նախաձեռնությունը հայտնվեց պատային դրության մեջ...
Վերոնշյալ զարգացումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը դրեց անելանելի վիճակի մեջ: Եթե Անկարան արձանագրությունները խորհրդարանում հապճեպորեն վավերացնի' այդ բանաձևի ընդունումը Սենատում կանխելու համար, ղարաբաղյան հակամարտության հարցում խոստումը չպահելու պատճառով մեծ սեպ կխրի իր և եղբայրական Ադրբեջանի միջև:
Մյուս կողմից, եթե Թուրքիան ձգձգի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման գործընթացը և ղարաբաղյան հիմնախնդրում սպասի Հայաստանի զիջումներին, դեմ-հանդիման կմնա և՛ Ներկայացուցիչների պալատի, և՛ Սենատի կողմից ցեղասպանության բանաձևի ընդունման ռիսկի հետ: 2010 թվականը ամերիկյան Կոնգրեսի համար ընտրությունների տարի է, և կոնգրեսականները զգայուն են ընտրողների պահանջների նկատմամբ: Ավելին, նախագահ Օբաման, առանց սպասելու ղարաբաղյան հարցում Հայաստանի զիջումներին, կարող է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա նախքան ապրիլի 24-ը արձանագրությունները վավերացնելու հարցում:
Այս զարգացումները վկայությունն են այն բանի, որ Անկարային դժվար օրեր են սպասվում: Հայաստանը մինչև վերջ համառելու է ղարաբաղյան հիմնախնդրում զիջումների չգնալու համար: Առաջին հայացքից դիվանագիտական հաջողություն թվացող Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Անկարային նեղ օրեր են սպասվում:

Թարգմանությունը՝ Սիվիլիթաս հիմնադրամի
http://turkaget.wordpress.com/2009/11/02/պատային-իրավիճակ-հայ-թուրքական-հարաբ/