Սևակ Արծրունի. «Մի օր հայերի և ջավախահայերի համբերությունը կհատի»
2009թ. ապրիլի 7-ին Ախալցխայի շրջանի դատարանը դատապարտել էր ջավախահայ, քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանին 10 տարվա ազատազրկման, իբր թե զենք-զինամթերք պահելու և հասարակական կարգը խանգարող գործողություններ կազմակերպելու համար։
Վահագն Չախալյանի պաշտպանները դիմել էին վերաքննիչ դատարան վճիռը բեկանելու համար, սակայն հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի վճիռը։
Այս առթիվ «Երկիր» միության ծրագրերի պատասխանատու Ռոբերտ Թաթոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք այս որոշումը համարում են արդարադատության ծաղրանմանակում, և կոչ է արել Հայաստանի և Սփյուռքի կազմակերպություններին շարունակել ճնշումը վրացական իշխանությունների վրա Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար։
-Ջավախահայ քաղաքական գործչի նկատմամբ այս խայտառակ դատավճռի վերահաստատմամբ վրացական իշխանությունները գիտակցաբար «վերահաստատում» են ջավախահայության հետ ոստիկանական հալածանքների լեզվով խոսելու իրենց վճռականությունը, ինչն էլ ավելի է խորացնելու Վրաստանի հայաբնակ շրջաններում վախի և օտարման մթնոլորտը,-ասել է նա։
«Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին էլ նշել է, որ Վրաստանն ինքն իր այս կոշտ վերաբերմունքով իր շահերին է դեմ գնում։
-Ամեն անգամ, երբ նա այսպիսի «դիշովի» քայլեր է անում, մի տարածք է կորցնում։ Նույն ձևով կորցրեց Աբխազիան, Հարավային Օսիան, այսօր-վաղը կարող է մեզ մղի, որպեսզի մենք էլ Ջավախքն ազատենք,-ասել է նա։
Սևակ Արծրունին նաև նշել է, որ ջավախահայության և հայության համբերությունը մի օր կհատի և կպահանջի իր իրավունքները։
-Կպահանջի, ինչպես Աբխազիան և Օսիան։ Պայքարի միջոցները սկզբում լինում են խաղաղ, հետո վերածվում են ագրեսիվ միջոցների։ Եթե այսօր խաղաղ միջոցներով է պայքարում, վաղը եթե էլ չհավատա խաղաղ միջոցներին, պայքարի մյուս տեսակներին կանցնի,-ասել է նա։

7or.am