Բազմիցս առիթ եղել է գրելու, որ 2008–ից հետո ստեղծված «Գեբելսյան» քարոզչամեքենան ուներ մեկ նպատակ՝ աջակցել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը։ «Անկախ» մամուլի գործառույթն, ըստ այդմ, իշխանության վերին օղակին հետևյալ հարցադրման միջոցով «քննադատելն» է՝ ինչո՞ւ է ուշանում սեփականության վերաբաշխումը, և ինչո՞ւ «հակաօլիգարխիկ» լայնամասշտաբ պայքար չի մղվում։
Թեև Բաղրամյան 26–ը լուրջ արդյունքներ է գրանցել այդ ուղղությամբ, բայց դեռ ամբողջական խնդիրը չի լուծվել։
Նեոբոլշևիկյան քաղաքականությունը պարբերաբար դիմադրության է հանդիպում։ Ոմանք չեն դիմանում և արտագաղթում են, բայց կան նաև դիմադրողներ։ Ահա այդ դիմադրությունն է, որ հունից հանում է «անկախ» մամուլին, ու ստիպում «հոգևոր հայր» ման գալ դրսում՝ թեկուզև թշնամական երկրում։ Դա է պատճառը, որ «Գեբելսյան» քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչ «Lragir.am»–ն, օրինակ, գտել է նոր իդեալ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հայտնի է, նավթի միջազգային գների անկման արդյունքում Ադրբեջանում վիճակը «ճանտրակուլի» է։ Այնտեղ մանաթը, «ա լյա» Տիգրան Սարգսյան, կտրուկ արժեզրկել են մեկ գիշերվա ընթացքում։ Իշխանությունները մսխում են պահուստային գումարները։ Արդեն մոտ հինգ միլիարդ դոլար է փոշիացվել։ Այսպես շարունակվելու դեպքում մինչև տարվա վերջ Ադրբեջանի ԿԲ–ի տարադրամային պահուստները կզրոյանան։
Ալիևն այս վիճակից դուրս գալու համար երկու բան է անում։ Քարոզչական դաշտում ներգրավում է այլ պետություններ ներկայացնող տարբեր վերլուծաբանների, քաղաքական գործիչների, արվեստի մարդկանց և նրանց շուրթերով հայտարարում, որ Ադրբեջանում, ճիշտ է, վիճակը վատ է, բայց այլ երկրներում ու, մասնավորապես, Հայաստանում վիճակն անհույս է, հետևաբար պետք է ըմբռնումով մոտենալ ալիևյան վարչակազմի արձանագրած բացասական արդյունքներին, և ամեն ինչ դիտարկել համեմատության մեջ։
Ի դեպ, նմանատիպ քարոզչություն իրականացնելու համար Ալիևի վարչակազմին իր ծառայությունը մատուցեց նաև տխրահռչակ Տիգրան Խզմալյանը, ում «երկխոսացրել» են ադրբեջանական մեդիա դաշտի քարոզչակոդերի տարածման նպատակով։
Մյուս քայլը որ անում է Ալիևը, այսպես կոչված, հակաօլիգարխիկ պայքարն է, կամ, ավելի մատչելի լեզվով ասած, սեփականության խլումը։ Այդ թալանը ներկայացվում է որպես երկրում տնտեսական վիճակը շտկելու քայլ։ «Օլիգարխները» պաշտոնապես հայտարարվել են չարիք ... Ադրբեջանի միակ օլիգարխի կողմից։
Արդեն մոտ 70 «օլիգարխի» են «կուլակաթափման» ենթարկել։ Ահա այս հանգամանքն է էքստազի մեջ գցել «Lragir.am»–ին։ Այդ կայքի ղեկավարը բարի նախանձով է խոսում ալիևյան «հակաօլիգարխիկ» քաղաքականության մասին ու «քննադատում» է Սերժ Սարգսյանին այն բանի համար, որ վերջինս չի կարողանում Ալիևին հասնել։
Փաստորեն, «արևմտամետությունը» փոխակերպված ալիևամտությունն է։
Ի դեպ, «Lragir.am»–ն Ադրբեջանում ամենամեջբերվող «հայկական» կայքերից է։ Ու չի բացառվում, որ այդ կայքի ղեկավարին սկսեն Տիգրան Խզմալյանի պես «ռասկրուտկա» անել Բաքվում՝ նշելով, թե տեսեք՝ ինչ ճիշտ քաղաքականություն է վարում Ալիևը, որ դա նույնիսկ արձանագրում են «հայկական» կայքերը։
«Անկախ» մամուլի նոր իդեալը

Սամվել Խաչագողյան