Մեկնաբանություն

19.05.2015 15:50


«Արևմտամետ» Պալաչը և «ռուսամետ» Լիսկան

«Արևմտամետ» Պալաչը և «ռուսամետ» Լիսկան

Ինքզինքն «արևմտամետ» հռչակած մամուլը, որը համատեղությամբ նաև «անկախ» է, լծվել է Աբովյանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Պալաչի քարոզարշավի գործին։

Ենթադրվում է, որ ի դեմս Պալաչի՝ «անկախ» մամուլը գտել է արևմտյան (համամարդկային) արժեքների կրողին և քաղաքացիական հասարակության ջատագովին։

Ախր, շատ սկզբունքային է «արևմտամետ» մամուլը։ Այդ սկզբունքայնությունն է պատճառը, որ նրանք զուգահեռաբար քննադատում են մեկ այլ մականունավորի՝ Սյունիքի մարզպետ Լիսկային։ Հավանաբար, դա անում են այն պատճառով, որ Լիսկայի մոտ «ռուսամետ» գծեր են հայտնաբերել։

Թեև Արթուր Հարությունյանի մականունը մաքուր ռուսական «սլենգի» մեջ է, բայց դա կապ չունի։ Պալաչը հոգով ու սրտով «ասոցացված» տղա է, և զգացվում է, որ մանկուց երազել է ժողովրդավարության մասին, իսկ ահա Լիսկան ամբողջությամբ ռուսական արժեհամակարգի կրող է։ Դրա համար էլ «արևմտամետ» մամուլը լիզում է Պալաչի կոշիկները և քարկոծում Լիսկային։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ «անկախ» ու «արևմտամետ» մամուլը փետրվարյան դեպքերից հետո հայտնվել է «դիշովկի» կարգավիճակում։ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտից հեռանալուց հետո սրանք սկսել են չհետաքրքրել բրեժնևյան հանգստության ու ճահճի ձգտող Սերժ Սարգսյանին։ Դա է պատճառը, որ «անկախները» փորձում են Աբովյանում թեմա գտնել՝ այն հույսով, որ գոնե Պալաչին կարող են պետք գալ։ Բայց Պալաչը վարկերի տակ կքած մարդ է, և մեկը լինի նրան օգնի։

Պալաչը հիմա ինքն էլ է զարմացել, թե ինչու է այսքան սիրելի դարձել «արևմտամետ» մամուլի համար։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը