Եթե ՍԴՀԿ–ն Նարեկ Գալստյանին հրահանգի դառնալ բալետմեյստեր, նա կդառնա՛ բալետմեյստեր
-Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ և կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները,- «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամների այն հայտարարությանը, որ ինքն ապատեղեկատվությունէ տարածել։
-Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ես կդառնամ բալետմեյստեր,- «7օր»-ին վստահեցրել է ՍԴՀԿ մամլո խոսնակը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Նշենք, որ 2 օր առաջ ՍԴՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել 2009թ. հոկտեմբերի 31-ին կայացած ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստի մասին, որտեղ քննարկվել էր վերջերս «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրվածՎարդանԽաչատրյանիհարցը, և ձայներիմեծամասնությամբդադարեցվել էրՎ. Խաչատրյանի յոթօրյաանդամակցությունըՍԴՀԿ-ին:
Այսօր առավոտյան անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ՍԴՀԿ մամլո քարտուղար Նարեկ Գալստյանը «7օր»-ին ասել էր, որ դա ՍԴՀԿ Հայաստանի վարչության հաղորդագրությունն է, իսկ նման հարցն իրավասու է որոշել միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը։
«Վարդան Խաչատրյանին հեռացնելու խնդիրը տեղափոխվել է կենտրոնական վարչության օրակարգ։ Այս պահին Վարդան Խաչատրյանը հանդիսանում է ՍԴՀԿ անդամ,- նշել էր Ն. Գալստյանը,-ամենայն հավանականությամբ, կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցությունը, այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ»։
Քիչ անց «7օր»-ի հետ կապ են հաստատել ՍԴՀԿ ԿՎ անդամներ ԱլբերտԳաբրիելյանը, ԱլեքսանդրԱլեքյանը ևԷդիկՊետրոսյանը և նշել, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելովՍԴՀԿկանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել։
«Ն. ԳալստյանիհայտարարությանըՍԴՀԿվարչությունըկանրադառնավարչությաննիստում: Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ՝ հայտարարում ենք՝ Վ. Խաչատրյանը 2009թ. հոկտեմբերի 31-ից այլևս ՍԴՀԿ անդամ չէ, ևհամաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի (ընդունված 03.07.2002թ.) և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի՝ ոչոքիրավասուչէբեկանելԿՎ-իորոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»,- նշված է նրանց տարածած հաղորդագրությունում:
Եթե ՍԴՀԿ–ն Նարեկ Գալստյանին հրահանգի դառնալ բալետմեյստեր, նա կդառնա՛ բալետմեյստեր
-Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ և կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները,- «7օր»-ին ասել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամների այն հայտարարությանը, որ ինքն ապատեղեկատվություն է տարածել։
-Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմեյստեր, ապա ես կդառնամ բալետմեյստեր,- «7օր»-ին վստահեցրել է ՍԴՀԿ մամլո խոսնակը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից։
Նշենք, որ 2 օր առաջ ՍԴՀԿ-ն հաղորդագրություն էր տարածել 2009թ. հոկտեմբերի 31-ին կայացած ՍԴՀԿ վարչության արտահերթ նիստի մասին, որտեղ քննարկվել էր վերջերս «Ժառանգություն» կուսակցությունից հեռացված և ՍԴՀԿ-ին անդամագրված Վարդան Խաչատրյանի հարցը, և ձայների մեծամասնությամբ դադարեցվել էր Վ. Խաչատրյանի յոթօրյա անդամակցությունը ՍԴՀԿ-ին:
Այսօր առավոտյան անդրադառնալով այդ հայտարարությանը՝ ՍԴՀԿ մամլո քարտուղար Նարեկ Գալստյանը «7օր»-ին ասել էր, որ դա ՍԴՀԿ Հայաստանի վարչության հաղորդագրությունն է, իսկ նման հարցն իրավասու է որոշել միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը։
«Վարդան Խաչատրյանին հեռացնելու խնդիրը տեղափոխվել է կենտրոնական վարչության օրակարգ։ Այս պահին Վարդան Խաչատրյանը հանդիսանում է ՍԴՀԿ անդամ,- նշել էր Ն. Գալստյանը,- ամենայն հավանականությամբ, կենտրոնական վարչությունը, որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցությունը, այդ վճիռը կբեկանի, և Վարդան Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ»։
Քիչ անց «7օր»-ի հետ կապ են հաստատել ՍԴՀԿ ԿՎ անդամներ Ալբերտ Գաբրիելյանը, Ալեքսանդր Ալեքյանը և Էդիկ Պետրոսյանը և նշել, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին, ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը, ապատեղեկատվություն է տարածել։
«Ն. Գալստյանի հայտարարությանը ՍԴՀԿ վարչությունը կանրադառնա վարչության նիստում: Ինչ վերաբերում է Վ. Խաչատրյանին, ապա որպես ՍԴՀԿ վարչության անդամներ՝ հայտարարում ենք՝ Վ. Խաչատրյանը 2009թ. հոկտեմբերի 31-ից այլևս ՍԴՀԿ անդամ չէ, և համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի (ընդունված 03.07.2002թ.) և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ծրագիր-կանոնագրի՝ ոչ ոք իրավասու չէ բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ. Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»,- նշված է նրանց տարածած հաղորդագրությունում:
7or.am