Լրահոս

20.05.2015 20:45


Կրակ են բացել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ

Կրակ են բացել Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ

ՀՀ ոստինակության Գորիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացել, որ 18:15-ին կրակոցներ են հնչել Գորիսի վարչական տարածքում: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

–Այս պահին խումբը դեպքի վայրում է. հանգամանքները պարզվում են,- հավելել է նա։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ կրակոցներն արձակվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարությանը հրաժարվել է մեկնաբանել կատարվածը՝ նշելով, որ կպատասխանի միայն գրավոր հարցմանը:

«SHAMSHYAN.cօm»-ի տեղեկություններով էլ՝ կրակոցների հետևանքով վնասվել է ավտոմեքենայի դիմապակին, կրակոցի հետքեր կան նաև ավտոմեքենայի աջ և ձախ կողային մասերում: Մեքենայի վրա կան 10-ից ավելի կրակված հետքեր:

Ըստ տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան, մեքենայում է եղել նաև մարզպետ Ս. Խաչատրյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նշված ավտոմեքենան հաշվառված է Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի բնակիչ, 42-ամյա Վարդան Բարսեղյանի անվամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը