Քաղաքական

21.05.2015 11:09


Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի Ռիգայի հռչակագիրը

Հայաստանն ու Բելառուսը չեն ստորագրի Ռիգայի հռչակագիրը

Մայիսի 21-22-ին Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել ԵՄ ներկայացուցիչների պատրաստած հռչակագիրը։ «Reuters»–ը հայտնում է, որ պատճառը տեքստում առկա՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման մասին արտահայտությունն է։

Որոշվել է այս հարցի շուրջ գործընկեր պետությունների դիրքորոշումները փաստաթղթում ներկայացնել առանձին-առանձին:

Նշենք նաև, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցելու «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գագաթաժողովին: Այդ երկրի ԱԳՆ մամուլի քարտուղարն ասել է, որ դա Լուկաշենկոյի անձնական որոշումն է։ Նրա փոխարեն Ռիգա կմեկնի Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը, որտեղ էլ կկայանա Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը