Մեկնաբանություն

21.05.2015 11:35


Գաղջը տեղափոխվել է Արտաշատ

Գաղջը տեղափոխվել է Արտաշատ

Ինչպես հայտնի է, Արտաշատում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամը։

Հասկանալի է, որ Արգամ Աբրահամյանի թեկնածությունը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ, և նրան աջակցում է ՀՀԿ–ն։

Ուշագրավ է, որ Արտաշատի համար բացառություն չի արվել, և մենք հիմա ականատեսն ենք լինում գաղջ մթնոլորտի ձևավորման գործընթացին։

Գաղջը Արտաշատ է տեղափոխվել հայտնի մեթոդով։ Այն է՝ Բաղրամյան 26–ից պաշտոնապես սատարում են Հովիկ Աբրահամյանի որդուն, բայց ոչ պաշտոնապես «քսի» են տվել «Գեբելսյան» քարոզչամեքենային նույն Արգամ Աբրահամյանի դեմ (հատկապես աչքի է ընկնում «1in.am»–ը)։ Ահա այսպես էլ ձևավորվում է գաղջ մթնոլորտը։ Բայց դե, գաղջի «շահառուները» պետք է իրենք իրենց մեղադրեն։ Իրենք շատ լավ գիտեն, թե ինչն ինչոց է, բայց Մատրոսովի պես ծառայում են գաղջի պատվիրատուին։ Ինչևէ։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն իր հարազատ Արտաշատում ապավինել է բացառապես տնեցիներին։ Քաղաքապետի թեկնածուն նրա որդին է, իսկ թեկնածուի շտաբի պետը՝ վարչապետի եղբայր Ջոնիկը։ Մի խոսքով, «սեմեյնի պադրյադ»։ Ներկայիս իշխանական բարքերը հաշվի առնելով՝ նորմալ պետք է համարել սա։ Իսկ ումի՞ց է պակաս Հովիկ Աբրահամյանը։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը