Տեղեկատվական հոսքերում Սյունիքի մարզպետի որդու հետ կապված քրեական պատմությանը փոխարինելու է եկել Լիսկայի դեմ մահափորձի պատմությունը։ Այսինքն, փամփուշտներն ինչ որ առումով ծառայում են իրենց նպատակին՝ Լիսկային մեղադրյալից զոհի վերածելով։
ՀՀ քնչական կոմիտեն հաղորդագրությունը հաղորդագրության հետևից է ուղարկում լրատվամիջոցներին։ Այդ հաղորդագրությունններից մեկով պարզ է դառնում, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 19 հատ պարկուճ, 3 հատ գնդակի միջուկ։
Դատելով այն նկարներից, որոնք մատուցվում են հանրությանը՝ առնվազն վարորդը պետք է տուժած լիներ կրակոցներից, բայց երևի Լիսկան ատամներով օդում բռնել է փամփուշտները, և ամեն ինչ բարեհաջող է ավարտվել (ի դեպ, հաշվի առնելով այս ամենը՝ «ազատամարտի ռահվիրա» Սուրիկ Խաչատրյանին պետք է ուղարկել դիրքեր, որպեսզի նա կարողանա շեղել թշնամու արձակած բոլոր փամփուշտները)։
Ուշագրավ է, որ մեզ ցույց չեն տալիս ավտոմեքենայի ներսի այն հատվածները, որոնք, ենթադրաբար, փամփուշտներից ծակվել են։ Միայն դիմապակու և «կապոտի» անցքերն են երևում, բայց թե ինչպիսի հետք են թողել արձակված փամփուշտները սալոնում, չկա։ Ինչևէ։
Քննչական մարմինները հիմա ձեռնամուխ են եղել Լիսկայի ավտոմեքենայի վնասման գործի բացահայտմանը։ Որոշել են հարցաքննել բոլոր նրանց, ովքեր տուժել են Լիսկայից։ Սկսել են Բուդաղյանից, հետո երևի կվերջացնեն Զաքարյան եղբայրներով։ Ասել է թե՝ իշխանությունները լրջորեն աշխատում են ինքնադատաստանի վարկածի վրա՝ դրանով իսկ խոստովանելով, որ մշտապես անպատիժ են թողել Լիսկայի ու իր շրջապատի գործած բոլոր հանցագործությունները։
Եթե ինքնադատաստանի վարկածը դառնա միակը, ապա Լիսկայի ավտոմեքենայի գործը կազմված կլինի մի քանի տասնյակ հազար հատորից, քանզի քննչական մարմինները ստիպված կլինեն կասկածել ու հարցեր տալ առնվազն բոլոր սյունեցիներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը պոտենցյալ ինքնադատաստանի գնացող կարող է դիտարկվել։
Թե ինչով կավարտվի այս էժանագին թատրոնը, որը նկարահանվում է «Սյունիք Փրոդաքշընի» ցածրորակ սցենարիստների կողմից, կարելի է գլխի ընկնել։ Մեծ հաշվով, բոլորին էլ ամեն ինչ պարզ է։ Մնում է հուսալ, որ Լիսկային հարկատուներիս հաշվին նոր՝ զրահապատ ու գերթանկարժեք ամենագնաց չեն նվիրի, և դուրս գրված գումարների մի մասը բիոզուգարանների պես «ատկատի» առարկա չեն դարձնի։
«Սյունիք Փրոդաքշընը» ներկայացնում է

Կորյուն Մանուկյան