Լրահոս

03.11.2009 16:06


ՀՀ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Գյումրու պատվավոր քաղաքացի՞

Նոյեմբերի 7-ին տեղի է ունենալու Գյումրու քաղաքի օրը, որը զուգորդվելու է տոնակատարություններով: Այդ օրը, ըստ «7օր»-ի իրազեկ աղբյուրների, Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվելու ՀՀ ԱԽՔ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Ըստ նույն աղբյուրի՝ որոշումն արդեն կայացվել  է, և նույնիսկ պատվիրվել է համապատասխան հուշամեդալը:

Թե Գյումրու զարգացման գործում ի՞նչ ներդրում է ունեցել 2008թ. փետերվարի 19 նախագահական ընտրությունենրից հետո, հատկապես Շիրակի մարզում, վարկաբեկված ՕԵԿ նախագահը, դեռևս անհայտ է: Ամենայն հավանականությամբ, հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 2008թ. Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ Արթուր Բաղդասարյանը, ըստ շրջանառվող լուրերի, մեծ ներդրում է ունեցել ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերընտրման գործում՝ այդ նպատակի համար օգտագործելով մասնավորապես ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության ներուժը: Հավանաբար այս անգնահատելի օգնության համար էլ Վարդան Ղուկասյանը փորձում է վարձահատույց լինել Արթուր Բաղդասարյանին:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը