Սերժ Սարգսյանին հաջողվել է Ռիգայում երկուսը մեկ անել, այն է՝ մասնակցել ԵՄ «Արևելյան գործընկերության» և ԵԺԿ գագաթաժողովներին։
Այս այցը և Ուկրաինայի նախագահի այն խոսքերը, թե ինքը Սերժ Սարգսյանից հավաստիացում է ստացել, որ Հայաստանն Ուկրաինայի հետ համերաշխություն կցուցաբերի, էյֆորիայի մեջ են գցել տնաբույծ «արևմտամետներին»։ Վերջիններս հնարավորություն են ստացել վերաթարմացնել իրենց հին ու «պայթած» «ատմազկան», ըստ որի՝ իրենք Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ են պայքարում, քանզի ՀՀԿ ղեկավարը գոնե արևմտամետ է (5–րդ շարասյան համար ՀՀ նախագահը պետք է անպայման «միտվի». մի մասը դրական է գնահատում ռուսամետությունը, իսկ մյուս մասը՝ արևմտամետությունը, երկուսն էլ, սակայն, նույն մեդալի տարբեր երեսներն են ու հակահայ)։
ԵՏՄ մտնելուց և Պուտինին Զորի Գայկովիչի միջոցով նամակ գրելուց հետո հաճախորդների այդ էժանագին «ատմազկան» շարքից դուրս էր եկել, բայց հիմա մի երկու օրով այն օգտագործելու հնարավորություն է ստեղծվել։
Իրականությունն այն է, որ Սերժ Սարգսյանը ո՛չ արևմտամետ է, ո՛չ ռուսամետ, ո՛չ թուրքամետ, ոչ էլ վատիկանամետ։ Նա և՛ արևմտամետ է, և՛ ռուսամետ է, և՛ ...
Մի խոսքով, «Ֆուտբոլային» դիվանագիտության կնքահայրը հստակ պատկերացումներ չունի։
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդն ընդհանրապես չպետք է ինչորբանամետ լինի։ Նա պետք է հայաստանակենտրոն քաղաքականություն վարի, բայց 2008–ից հետո «մետությունը» դարձել է մեր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշը։ Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է ֆուտբոլի գնդակի։
Ինչ վերաբերում է Ռիգայում տեղի ունեցածին ու Պորոշենկոյի հայտարարությանը, ապա պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել ու եզրահանգումների գալ։
Սերժ Սարգսյանն արևմտյան մամուլին հարցազրույց տալիս տողատակով խոսում է Կրեմլի դեմ, ռուսական մամուլի հետ շփման ժամանակ (օրինակ՝ Պոզների հետ հարցազրույցը) այնպիսի ռուսամոլություն է ցուցաբերում, որ մարդ ամոթից գետինն է մտնում։
ՀՀԿ ղեկավարը Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության հռչակագիր է ընդունում և պահանջում Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին համահունչ Հայաստանի տարածք, բայց թուրքական մամուլին հարցազրույց է տալիս ու հայտարարում, որ որևէ հողային պահանջ Երևանն Անկարայից չունի։
Սարգսյանը հանդիպում է ՆԱՏՕ–ի պաշտոնյաների հետ և նրանց հրավիրում Ղարաբաղ՝ խաղաղապահ առաքելության, բայց, միևնույն ժամանակ, ՀՀ–ում ՌԴ ռազմաբազան կես դարով երկարաձգելու պայմանագիր է կնքում։
«Նախաձեռնողական» քաղաքականության շրջանակներում ՀՀ–ն մոտ չորս տարի բանակցում էր ԵՄ–ի հետ՝ ասոցացվելու նպատակով, բայց մեկ գիշերվա մեջ մտավ Մաքսային միություն, ապա՝ ԵՏՄ։
Սա՛ է Սարգսյանի «և՛,և՛»–ային քաղաքականությունը։ Ավելի ճիշտ՝ քաղաքականության բացակայությունը։ Արդյունքում՝ մենք օտար ենք օտարների մեջ, և կրկին օտար՝ յուրայինների մեջ։
Յուրայինների մեջ՝ օտար, օտարների մեջ՝ օտար

Սամվել Խաչագողյան