Հայ ռոքերը՝ հայ–թուրքական հարաբերությունների մասին
Հայկական «Բամբիռ» ռոք-խմբի ղեկավար Նարեկ Բարսեղյանը «7օր»-ին ասել է, որ քաղաքականությունը չի սիրում և փորձում է դրան ընդհանրապես չանդրադառնալ, «որովհետև ինչպես Ուինսթոն Չերչիլն է ասել, այն շատ զզվելի և պոռնիկ աշխարհ է»։ Այդուհանդերձ, Ն. Բարսեղյանը կողմ է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը բացի, պարզապես նրա կարծիքով մենք պետք է պատրաստ լինենք սահմանի բացմանը, «շփվելու ընդունակ լինենք»։
-Մի քանի տարի հետո երևի քրդերի հետ խառնվենք, մի նոր ռասսա ստեղծենք, որն ավելի հետաքրքիր կլինի, քան հիմա կանք՝ այս տարածաշրջանի մեր ժողովուրդները,- կիսահումորային և կիսահեգնական ոճով նշել է «Բամբիռ» ռոք-խմբի ղեկավարը։
Ինչ վերաբերում է հայկական շոու-բիզնեսին, ապա Ն. Բարսեղյանը կողմնակից չէ, երբ արտիստն իր գործն սկսում է փողի վերածել.
-Հետսովետական երկրների արտիստները համը հանում են, սխալ բաներ են անում՝ անորակ, կիսատ, ծուռ։ Մյուս տեղերում արժեքը լավը չի, բայց գոնե որակով է արված, իսկ մեզ մոտ երկուսն էլ լավը չի։

7or.am