Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում հայտարարվել էր «Հայաստանի օր»
Նոյեմբերի 2-ին Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում հայտարարվել էր «Հայաստանի օր», որի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի Շիրակի մարզի Այգեբաց գյուղի ջրային համակարգի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այդ ծրագրի համաձայն, առաջին փուլում վերականգնվում է գյուղ տանող խմելու ջրի խողովակաշարը' շուրջ 7 կիլոմետր, այնուհետև' երկրորդ փուլով վերանորոգվելու է գյուղի ջրամատակարարման ներքին ողջ ցանցը: Առաջին փուլի իրականացման համար հատկացվել է 300.000 եվրո:
Շնորհանդեսին հաջորդել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանի մամուլի ասուլիսը: Դեսպան Կարապետյանը կարևորել է Հայաստանի և Իտալիայի միջև նահանգային, քաղաքային և գյուղային մակարդակներով ուղիղ կապերի հաստատումը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնման համար և հույս հայտնել, որ այն կարող է օրինակ ծառայել նաև Իտալիայի մյուս նահանգների և քաղաքների համար:
Նույն օրը Բանյո Ռիպոլի քաղաքային դպրոցի իտալացի աշակերտները ներկայացրել են «Արարատ» բեմադրությունը, որը նվիրված էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: