Մեկնաբանություն

28.05.2015 12:00


Իսկ բարոյակա՞ն մարդ էր արդյոք «հանգուցյալը»

Իսկ բարոյակա՞ն մարդ էր արդյոք «հանգուցյալը»

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան աշխատող Տիգրան Սարգսյանը՝ Օֆշորի Տիկոն, բարոյական (!!!) վնասի փոխհատուցման նպատակով դատի է տվել գործարար Փայլակ Հայրապետյանին ու նրանից պահանջում է 1 միլիոն դրամ (ինչպես Տիգրանի շեֆը կասեր՝ մի քանի զրո ավել է գին «կրակում»)։

Բոլորի աչքից չի վրիպել, որ «Տիգրան Սարգսյան» և «բարոյական» բառերը խոր հակասության մեջ են իրար հետ։

Բայց դե, մենք Հայաստանում ենք ապրում, և երիտթուրքերից ոչ պակաս հայերին վնաս տված (տեղահանության մասշտաբների առումով) մարդն այնքան է «հաբռգում», որ դեռ մի բան էլ բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում մեկից, ում իր մասնակցությամբ «քցել» են ամենակեղտոտ ձևով։

Տիգրան Սարգսյանի՝ բարոյական վնասի փոխհատուցման հայցը նույնն է, թե Հիտլերը ողջ մնալու դեպքում բարոյական վնասի փոխհատուցում պահանջեր հրեաներից՝ Հոլոքոսթի համար։

Կամ Թալեաթը, Ջեմալն ու Էնվերը բարոյական վնասի փոխհատուցում պահանջեին հայերից՝ իրենց ցեղասպան կոչելու համար։

Կամ էլ՝ Եժովն ու Եգոդան բարոյական վնասի փոխհատուցում պահանջեին բռնադատվածների ու գնդակահարվածների ընտանիքներից։

Մի խոսքով...

Տիգրան Սարգսյանի դատական հայցը ծաղր է ՀՀ–ի և ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Շուտով երևի պուտանկեքը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջեն ոչ անբարո կյանքով ապրող կանանցից ու աղջիկներից, քանզի նրանց ֆոնին իրենց պուտանկությունն ավելի ակնհայտ է դառնում։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը