ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծում առողջապահության ոլորտի հատկացումները կազմում են 55 մլրդ դրամ, որի 76%-ը կամ 42 մլրդ դրամը կուղղվի ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակներում իրականացվող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ազգային ժողովի առողջապահությունհարցերիուֆինանսավարկայինևբյուջետայինհարցերիմշտականհանձնաժողովներիհամատեղնիստում ներկայացնելով 2010թ. պետական բյուջեով առողջապահության ոլորտում նախատեսված ֆինանսավորումը՝ այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։
-Ընդհանուր առմամբ, 2010 թ. ազգաբնակչության մեկ շնչի հաշվով հատկացումները կկազմեն 17100 դրամ։
Նախարարը նշել է, որ ամբուլատոր պոլիկլինիկական օղակում նախատեսվում է պահպանել բուժանձնակազմի հաշվարկային և միջին աշխատավարձի 2009թ. մակարդակը։
-Բժիշկների աշխատավարձը կազմել է 77 հազ. դրամ, իսկ միջին բուժանձնակազմինը՝ 49,3 հազ. դրամ,-ընդգծել է նախարարը։
Բժիշկների աշխատավարձը չի կրճատվի
ՀՀ 2010թ. պետական բյուջեի նախագծում առողջապահության ոլորտի հատկացումները կազմում են 55 մլրդ դրամ, որի 76%-ը կամ 42 մլրդ դրամը կուղղվի ամբուլատոր պոլիկլինիկական և հիվանդանոցային օղակներում իրականացվող առողջապահական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ազգային ժողովի առողջապահություն հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2010թ. պետական բյուջեով առողջապահության ոլորտում նախատեսված ֆինանսավորումը՝ այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։

7or.am