Լրահոս

04.11.2009 15:13


Ստեփան Սաֆարյան. «Երկրորդ փակուղին ստեղծված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ»

Ստեփան Սաֆարյան. «Երկրորդ փակուղին ստեղծված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ»

-Կարծում եմ՝ արձանագրությունների ստորագրումից հետո հաջորդեց այսօրվա իրավիճակը, որը ոմանք կանվանեին սպասողական վիճակ, քանի որ Հայաստանը հասկացրել է, որ խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները միմիայն Թուրքիայի կողմից դրանք վավերացվելուց հետո, բայց ես առավելապես կանվանեի փակուղային իրավիճակ,- «Հայացք» ակումբում լրագրողներին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, և հավելել, որ երկրորդ փակուղին ստեղծված է Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ, և այդ փակուղիները միմյանց հետ փոխկապակցված են։

Ինչպես նկատել է Ստեփան Սաֆարյանը, հայկական կողմը փորձում է ցույց տալ, որ ինքն այդ փակուղու ստեղծողը չէ, և ինքը չէ համառողը՝ մատնանշելով Թուրքիային՝ որպես այս փակուղուց դուրս գալու առավել համառող կողմ։ Այս կտրվածքով նրա կարծիքով արդեն նկատելի են հայկական կողմի երկու՝ նվազագույն և առավելագույն նպատակներ։

Հայկական կողմի նվազագույն նպատակը կարելի է համարել այն, որ Հայաստանը ցանկանում է՝ արձանագրությունները վավերացվեն որքան հնարավոր է, արագ՝ մինչև ապրիլի 24-ը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականապես տարանջատվի այս գործընթացից։ Հայաստանի երկրորդ՝ առավելագույն նպատակն այն է, որ եթե Թուրքիան չվավերացնի, ապա գոնե ապրիլի 24-ին իրականանա Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչումը։

Թուրքական կողմի մոտ, ըստ Ս.Սաֆարյանի, որպես նվազագույն նպատակ նկատելի է այն, որ արձանագրությունները վավերացվեն այն ժամանակ, երբ ղարաբաղյան խնդրում կա դինամիկա, որը բավարարում է Ադրբեջանին։ Երկարաժամկետ կտրվածքով առավելագույնն այն նպատակն է, որ այդ արձանագրությունները որքան հնարավոր է, ուշ վավերացվեն, որ հնարավորություն ստեղծվի լուծել հնարավորինս շատ խնդիրներ, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը