Բողոքի գործողություն Շիրակի մարզում՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, «մարտի 1-ի» ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր թակում են ամեն մեկիս դուռը և հղի են նոր Հայրենազրկման հետևանքներով, այն է' մերհայրենյացսրբազանհողնու 20-րդդարավերջումհաղթածհայիարժանապատվությունըաճուրդիհանելը'իդեմսհայ-թուրքականարձանագրություններիստորագրմանև«մադրիդյանսկզբունքներով»Արցախիազատագրվածտարածքներիհանձնման...
Ազգադավ արձանագրությունների վավերացումն ու «մադրիդյան սկզբունքների» կենսագործումը'
Հայկական ներկայիս երկու պետությունների ինքնիշխանությանն ու միատարրությանը սպառնացող աղետաբեր զարգացումները կանխելու նպատակով բոլորսևյուրաքանչյուրսպարտավորենք մեր վճռական մերժումը հայտարարելու' թե հայ-թուրքական արձանագրություններին, թե մադրիդյան սկզբունքներին, և թե այս ու մյուս մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու անընդունակ ու անմեղսունակ, մարդասիրության ու Հայոց պետականության վսեմ զգացողությունները ոտնահարող, քոչվոր ավարառուների ու մանրիկ ծախող-առնողի հոգեբանությամբ գործող իշխանություններին:
ՍԻՐԵԼԻՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.
Իտես՝՝
-էությամբ հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող իշխանությունների,
Իպաշտպանություն'
-հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,
-հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր իրավունքի,
Հանուն'
-Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,
-Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական առաքելության:
Բողոքի գործողություն Շիրակի մարզում՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների
Ազատ խոսքի բռնաճնշումները, իշխանական խմբակին հլու դատական կցորդ համակարգը, մշտապես կեղծվող ընտրությունները, «մարտի 1-ի» ոճրագործությունը, քաղաքական հայացքների համար հալածանքները, խաղաղ ցույցերի արգելումն ու համատարած անպատժելիությունը այսօր թակում են ամեն մեկիս դուռը և հղի են նոր Հայրենազրկման հետևանքներով, այն է' մեր հայրենյաց սրբազան հողն ու 20-րդ դարավերջում հաղթած հայի արժանապատվությունը աճուրդի հանելը' ի դեմս հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և «մադրիդյան սկզբունքներով» Արցախի ազատագրված տարածքների հանձնման...
Ազգադավ արձանագրությունների վավերացումն ու «մադրիդյան սկզբունքների» կենսագործումը'
-ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների ազգային ու պետական շահերը,
-հակասում են աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին' մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը:
Հայկական ներկայիս երկու պետությունների ինքնիշխանությանն ու միատարրությանը սպառնացող աղետաբեր զարգացումները կանխելու նպատակով բոլորս և յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր վճռական մերժումը հայտարարելու' թե հայ-թուրքական արձանագրություններին, թե մադրիդյան սկզբունքներին, և թե այս ու մյուս մարտահրավերներն արդյունավետ դիմակայելու անընդունակ ու անմեղսունակ, մարդասիրության ու Հայոց պետականության վսեմ զգացողությունները ոտնահարող, քոչվոր ավարառուների ու մանրիկ ծախող-առնողի հոգեբանությամբ գործող իշխանություններին:
ՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Համազգային բողոքի մեր մասնիկ մերժումը միահամուռ բարձրաձայնենք.
Ի տես՝՝
-էությամբ հանցածին, ազգային պետական շահերի հետ որևէ աղերս չունեցող իշխանությունների,
Ի պաշտպանություն'
-հայրենի բնօրրանում ազատ ու արժանավայել ապրելու մարդու իրավունքի,
-հայազարմ սերունդների կողմից հինավուրց Հայկական բարձրավանդակի քաղաքակրթության և հայկյան ժառանգությանը վերատիրանալու Աստվածատուր իրավունքի,
Հանուն'
-Ցեղասպանության զոհերի սուրբ հիշատակի,
-Ազատ, Արդար, Ինքնիշխան ու Միացյալ ՀԱՅՐԵՆԻՔ կերտելու պատմական առաքելության:
Հրայր Սավզյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Արփինե Գալֆայան-Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Զարուհի Փոստանջյան- Թեղուտի պաշտպանության խմբի անդամ
Սեդա Մելիքյան- Փաստաբաններ մարդու իրավունքների համար ՀԿ
Դանիել Իոաննիսյան- Քաղաքացիական ազգային նախաձեռնություն ՀԿ
Լալա Ասլիկյան- ՀՀ Քաղաքացի
Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների և □մադրիդյան սկզբունքների□ հասարակական-քաղաքացիական բողոքի գործողությունը տեղի կունենա ս/թ նոյեմբերի 6-ին. - Արթիկի կենտրոնական հրապարակում, ժամը 14:30-ին,
- Գյումրիի Վ.Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում, ժամը 16:00-ին: