Շմայսն՝ ընդդեմ «Գեբելսյան» քարոզչամեքենայի (տեսանյութ)
Սեյրան Օհանյանն ու իր կինը դատախազական և դատական գործընթացների մեջ են։
Պաշտպանության նախարարը դիմել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի նա պարզի, թե ովքեր են իր ու իր ընտանիքի դեմ քարոզչություն իրականացնում։ Պարզի ու պատասխանատվության ենթարկի։
Նախարարի կինն էլ դատական գործընթաց է սկսել՝ բարի համբավին ու արժանապատվությանը հասցված վնասների պատճառով։
Թեմային անդրադարձել է ՀՀԿ–ի գաղափարական թևի ներկայացուցիչ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, ով «fnews.am»-ի հետ զրույցում ոսկեղենիկ հայերենով հայտարարել է, թե պաշտպանության նախարարի դեմ քարոզարշավն անբարոյականություն է (տե՛ս կից տեսանյութը)։
Շմայսի կարծիքով նման բաները միայն թուրքերի «զակազներով» են արվում։
Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ դեմ հակաքարոզչություն իրականացնողներին հասանելիք պատժին, ապա Շմայսը պատրաստ է կտրել նրանց գլուխները, և համոզված է, որ եթե հայտնաբերվեն, ապա բռնաբարվելու են։ Բռնաբարողը, բնականաբար, ինքն է լինելու։
Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված Շմայսի նմանատիպ ընդդիմադիր կեցվածքը, բայց փաստն այն է, որ նա շատ կոպիտ է արտահայտվել։
Գաղտնիք չէ, որ Սեյրան Օհանյանի դեմ Բաղրամյան 26–ին կից գործող «Գեբելսյան» քարոզչամեքենան երկակի մոտեցում է ցուցաբերում։ Մի մասին հանձնարարված է դրական լույսի ներքո «ռասկրուտկա անել» Սեյրան Օհանյանին ու նրա կնոջը, իսկ մյուս մասին՝ հակառակը՝ «սև» փիար անել նույն այդ մարդկանց դեմ։ Այսինքն, որոշել են մի ձեռքով յեղել, իսկ մյուսով՝ դեղել։
Փաստորեն, ստացվում է, որ Շմայսն անբարոյականություն է համարում «Գեբելսյան» քարոզչամեքենայի այս պահվածքը, և պատրաստվում է բռնաբարել այդ քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչներին և նրանց պատվիրատուներին։ Վերջիններիս, կրկնենք, նա թուրք է համարում։
Թե ինչ ընթացք կստանա այս պատմությունը, դժվար է կանխատեսել։ Շմայսը միամիտ գյուղացի տղա է։ Նա գեբելս–մեբելսից տեղյակ չէ։ Նա մտածել է, որ Սեյրան Օհանյանին եթե պաշտպանի, ապա հանդես կգա թիմային տարբերակով։
Շմայսի մտքով չի անցել, որ հայհոյելով Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ դեմ հակաքարոզ իրականացնողներին՝ «կպել» է «յուրայիններին»։ Ասել է թե՝ Շմայսն ուզեցավ լավ, բայց ստացվեց լրիվ հակառակը։

Սպասենք զարգացումներին։
Սամվել Խաչագողյան