«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ այցելուները « 7օր»-ին դժգոհություն էին հայտնել առ այն, որ իրենց հարազատին այցելելու համար իրենցից 1000 դրամ գումար է գանձվում, ինչի դիմաց տրամադրվում է անդորրագիր. «Չենք հասկանում՝ սա ի՞նչ կարգ է. եթե արգելված է, թող ընդհանրապես տեսակցության հաստատված ժամերից դուրս մարդ չթողնեն, թե չէ, ասենք, 100 հոգով կարող ենք գումարը տալ ու ներս մտնել»,- իր բողոքն արտահայտեց ներկայանալ չցանկացող քաղաքացին:
Խնդրի առումով «7օր»-ին մեկնաբանություններ է տվել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, ում խոսքերով ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ ամեն ինչ կատարվում է օրենքի սահմաններում և բխում հիմնարկում կարգ ու կանոն հաստատելու տրամաբանությունից. «Դա վճարովի ծառայությունների մեջ է մտնում, որի մասին տեղեկատվություն է փակցված հենց մուտքի դռան մոտ: Այդ մասին նաև հիվանդատերն է համաձայնագիր-պայմանագիր ստորագրում հենց առաջին օրը: Մենք օրական 6 ժամ անվճար տեսակցություն ենք սահմանել։ Ոչ մի տեղ նման բան չկա, նույնիսկ Երևանում: Ստացված գումարներն էլ ծախսվում են հիվանդանոցի կարիքների համար:
Այս կարգը համաձայնեցված է ՀՀ Առողջապահության նախարարության հետ, որի վերաբերյալ կա նախարարի համապատասխան հրամանը (10.12.2008թ-ի 1806 Ա),- ասել է «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ գործադիր տնօրենը:
Վճարովի՞, թե՞ անվճար տեսակցություն

Դերենիկ Մալխասյան
Գյումրի